Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Եթե ՀՀ իշխանությունն այդ ընտրությունն անի՝  պատժամիջոցներ կլինեն Ադրբեջանի, նաև Թուրքիայի  նկատմամբ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան օրերս կայացրած որոշումը՝ հաջորդ տարի սահմանափակել ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, նախևառաջ քաղաքական իմաստ ունի և հստակ ուղերձ է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ, այլապես Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է  Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն է, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և այդ երկրները ցանկանում են վստահ լինել, որ գործընթացին մասնակից կողմերը հավատարիմ են բանակցային գործընթացին։ Բոլոր կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, պետք է վերադառնան բանակցությունների սեղան։ Տեսնում ենք՝ Հայաստանը պատրաստակամ է վերադառնալ բանակցությունների սեղան։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ագրեսիա է դրսևորում Հայաստանի նկատմամբ և շարունակում է ի ցույց դնել իր ագրեսիվությունը։ Կարծում եմ, Միացյալ Նահանգները՝ Ներկայացուցիչների տան նման որոշմամբ, հստակ ազդանշան է հղել Ադրբեջանին, որպեսզի այն հետ կանգնի նման վարքագծից, այլապես կսկսի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատամամբ», – նշեց Բարսամյանը:

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումն առավել քան հնարավոր է․«1993 թվականից սկսած հենց Ամերիկայի հայկական համագումարն էր առանցքային դեր խաղացել 907 կոչվող ենթաօրենքի ընդունման գործում։ Ընդհանրապես դա կոչվում էր ազատության աջակցության օրենք և 907 կետն այդ օրենքի արգելում էր զենքի վաճառքն Ադրբեջանին։ Դա ինքնըստինքյան արդեն պատժամիջոց էր, որովհետև բացատրությունները պարունակում էին իրենց մեջ մի շարք տնտեսական սահմանափակումներ։ Այնպես որ շատ հավանական է, որ դա կրկնվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանն ընդգծեց՝  ինքն այդ տարիներին համագործակցել է Ամերիկայի հայկական համագումարի հետ, նրանց քաղաքական վերլուծաբանն էր արցախյան պատերազմի ժամանակ․ «Անձամբ մասնակցել էի այդ օրինագծի մշակմանն ու ընդունմանը։ Այնպես որ դա ոչ միայն չի բացառվում, այլևս շատ հավանական է»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ կարևոր համարեց երկու գործոն․ «Առաջ դա միայն հայկական լոբբի գործունեությունն էր։ Հիմա արևմուտքը՝ այդ թվում Միացյալ Նահանգները մեզ պարզ ակնարկներ է անում։ Նախագահ Բայդենի շնորհավորական նամակում դա ակնհայտ երևաց։ Իսկ ակնարկներն այն են, որ Հայաստանը պետք է հետևի ժողովրդավարական այն սկզբունքներին ու ինստիտուտներին, որոնք միավորում են Միացյալ Նահանգների ու Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական արժեքները։ Եթե թարգմանենք այդ դիվանագիտական բանաձը՝ դա կնշանակի, որ Ամերիկան  Հայաստանին ուղիղ առաջարկում է փոխել այսօրվա աշխարհաքաղաքական ընտրությունն ու դառնալ արևմուտքի մաս։ Այդպես է թարգմանվում այն ընդհանուր ժողովրդավարության ինստիտուտները, որի մասին խոսեց նախագահ Բայդենը։ Ենթադրել , որ Հայաստանը կիսում է պուտինական Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի այլ անդամների՝ օրինակ Բելառուսի կամ Ղազախստանի քաղաքակրթական և այլ քաղաքական ինստիտուտներն ու սկզբունքները՝ նշանակում է, որ Հայաստանն ընտրում է ժողովրդավարության ու բռնապետության միջև։ Ակնարկն ավելի քան պարզ է։ Հայաստանին հերթական անգամ առաջարկվում է անել պարզ ընտրություն։ Եթե ՀՀ իշխանությունն այդ ընտրությունն անի՝  պատժամիջոցներ կլինեն Ադրբեջանի, նաև Թուրքիայի  նկատմամբ»։

Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ այդ պարագայում   նաև կաճի Հայաստանին տրամադրվելիք ռազմական ու տնտեսական օգնությունը․ «Հայաստանը կդառնա քաղաքակրթական այլ դաշինքի անդամ՝ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու»-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում