Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, որն առնչվում է սիրիական վերջին զարգացումներին։ Նամակում մասնավորապես նշված է հետևյալը. «Ես չեմ ցանկանում, որ մի օր հետ նայես ու տեսնես, որ շատ ուշ է»։
Նշվում է, որ Գյուլն այս նամակն Ասադին ուղարկել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջոցով, ով օրեր առաջ ացելել էր Դամասկոս և Ասադին հանձնել վարչապետ Էրդողանի «կոշտ ուղերձը»։
Հիշեցնենք, որ ռուսական Известия թերթի տվյալներով՝ Թուրքիան ռազմական գործողություն է նախապատրաստում Սիրիայի քրդաբնակ հյուսիսի դեմ։ Թերթը նաև նշել էր, որ Ասադը մերժել է թուրքական կողմին՝ ընդգծելով, որ չի վախենում պատերազմից։







































