Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերամշակելու կարիք չկա, ընդամենը պետք է տվյալ կետը հանվի և նորից դրվի շրջանառության մեջ

Նախօրեին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ: Սա նշանակում է, որ բուհերի բարեփոխումներն անորոշ ժամանակով հետաձգվում են։

Մասնավորապես, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը. «3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

  1. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը»։

Այս դրույթները նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում անգամ իշխանական պատգամավորներն էին համարում խնդրահարույց։ Եվ հիմա այս դրույթների փոփոխություններից հետո նորից պետք է որոշակի գործընթաց անցնի նախագիծը։

Արդեն նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը 7-րդ գումարման ԱԺ-ի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, անդրադառնալով ՍԴ այս որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե խնդիրը առաջացել էր հենց այդ կետերի, այսինքն հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգի, ռեկտորի ընտրության վերաբերյալ և բոլոր կրթօջախներն այդ խնդիրը բարձրաձայնել էին:

«Կառավարությունը չէր գնում համաձայնության և որպես փաստարկ նշում էր, որ կառավարությունը որպես պատասխանատու կառույց, պետք է ունենա ձայների մեծամասնություն և ինչու չէ, նաև վերահսկողություն: Որքան էլ ինձ համար այդ սկզբունքը, որ պետք է կառավարությունը նշանակող լինի, ցավալի է, բայց փաստորեն դա տարածել են նաև դպրոցների վրա, ինչն անընդհատ խնդիրներ է առաջացնում»,-ասաց նա:

Նախկին պատգամավորը նշեց, որ ինքը դեմ չի եղել այս օրենքին, որովհետև այնտեղ ներառված էին բազմաթիվ այլ կետեր, որոնք իրապես անհրաժեշտություն են և պետք է դրական փոփոխությունների բերեին բուհերի կյանքում. «Այդ բոլոր հարցերը թողնվում էր ուշադրությունից դուրս և միայն խոսվում էր ռեկտորի ընտրության մասին: Սա էր պատճառը, որ ես դիրքորոշում եմ հայտնել, որ եթե չեք գալիս համաձայնության, հանուն մյուս կետերի օրենքն ընդունենք, և երբ հենց առաջին քայլից տեսնենք, որ դա սխալ է, ապա օրենքի միայն այդ կետը կփոխվի:

Կարծես թե ընդհանուր կոնսենսուս եղավ այդ առումով և օրենքն ընդունվեց: Հենց այդ նույն դրույթի վերաբերյալ ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ ռեկտորների հետ, լսեց նրանց կարծիքը, որից հետո դիմեց Սահմանադրական դատարան: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Նա ընդգծեց, որ այդ կետն իսկապես խնդրահարույց է. «Եթե անգամ ինքը լավ կետ է, սակայն առկա է շահագրգիռ կողմի ոչ դրական կարծիքը, արդեն խնդրահարույց է: Վատն այն է, որ ԿԳՄՍՆ-ն ու կառավարությունը իրենց տեսակետը պնդեցին մինչև վերջ: Օրենքը վերամշակելու կարիք չկա, ընդամենը պետք է օրենքից տվյալ կետը հանվի, որից հետո նույն ընթացակարգով օրենքը պետք է անցնի խորհրդարանով և հասնի նախագահի ստորագրմանը: Հանուն օրենքի մնացած կետերի պետք է արագ այդ հարցը կարգավորել»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում