Tuesday, 30 04 2024
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը

ԱՄՆ պետքարտուղարության հետաքրքիր արձագանքը սահմանային բախումներին

«Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել»։ Սա մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի արձագանքից, կապված Գեղարքունիքի սահմանային դիրքերի հանդեպ ադրբեջանական ոտնձգության հետևանքով բախումների հետ: ԱՄՆ-ը Երևանին ու Բաքվին անում է հրադադարը պահպանելու կոչ, միաժամանակ կոչ անելով նաև անհապաղ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում առարկայական բանակցությունների:

ԱՄՆ հայտարարության մեջբերվող հատվածը բավականին հետաքրքիր է և բազմիմաստ: Ի՞նչ է ասում Վաշինգտոնը, փաստորեն առերևույթ հավասարության նշան դնելով Բաքվի ու Երևանի միջև, և ինչ որ իմաստով «լեգիտիմացնելով» Բաքվի սադրանքը: Ի վերջո, եթե ասվում է, որ շարունակվող լարվածությունն ընդգծում է բոլոր հարցերի չկարգավորվածությունը և դրա վտանգավոր հետևանքը, ապա ստացվում է, որ այդ «բոլոր հարցերի չկարգավորվածության» հանգամանքի դիտարկումով արդարացվում է Բաքվի սադրանքների քաղաքականությունը: Համենայնդեպս, հատկանշական է, որ չի դատապարտվում ուժի կիրառման ադրբեջանական քաղաքականությունը, այլ նույնիսկ գտնվում են անուղղակի «բացատրող» հանգամանքներ: Առավել ևս, որ հնչում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերադառնալու կոչ այն դեպքում, երբ շատ հստակ կերպով հենց Բաքուն է մերժում դա, իսկ Երևանը պարբերաբար հայտարարում դրա պատրաստակամության մասին: Ուրեմն, ինչու՞ չկա նկատելի կոչ հենց Բաքվին՝ վերադառնալ համանախագահության ձևաչափ և քննարկել «բոլոր հարցերը»: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ԱՄՆ-ը նաև Երևանում է տեսնում այդ «վերադարձի» խոչընդոտ: Այդ դեպքում, ո՞րն է խոչընդոտը: Թե՞ այդուհանդերձ «առարկայական բանակցություն» ասվածի ներքո քննարկվում կամ դիտարկվում է ոչ միայն Արցախի կարգավիճակի, այլ նաև «միջանցքի» հարց, որ պարբերաբար հայտարարում է Ալիևը: Արդյո՞ք դա է Ադրբեջանի պայմանը՝ Մինսկի խմբի համանախագահություն վերադառնալու, և արդյո՞ք դրա համար է, որ Գեղարքունիքի միջադեպից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարեց «միջանցքային» տրամաբանությամբ որևէ քննարկում բացառելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում