Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Ռազմական դրություն պետք է հայտարարավի առնվազն երկրի արևելյան ողջ սահմանագոտու բնակավայրերում և կատարվեն համարժեք քայլեր

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պետք է շտապել

Դեռևս այս տարվա մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված զավթված է ադրբեջանական զինված ելուզակների կողմից։ Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բռնազավթված հատվածներում ադրբեջանական զինուժը օր-օրի ավելացրել է իր թվակազմը և կուտակել զինտեխնիկա, դիմել ագրեսիվ գործողությունների, ըստ էության՝ պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը։ Այս հանգամանքները գրեթե ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ Սահմանադրության 119-րդ (Ռազմական դրությունը) և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի գրեթե բոլոր հոդվածների կարգավորումների տիրույթում։ Իրավիճակը օր-օրի, իսկ հիմա՝ ժամ առ ժամ սրվում է, հղի լինելով անկանխատեսելի հետևանքներով։ Արդեն պաշտոնապես հաստատվել է Գեղարքունիքում գիշերվա բախումների ընթացքում մեր կողմից երեք զոհերի մասին։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված իշխանությունը՝ ըստ էության ոչնչով։ ԱԳՆ անիմաստ ու անհեթեթ հայտարարություններով թուրքի ճամփան չես փակի. հարկավոր են ռեալ քայլեր։ Ստեղծված իրավիճակը պահանջում է օրենքի ուժով անմիջապես գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Ռազմական դրություն պետք է հայտարարավի առնվազն երկրի արևելյան ողջ սահմանագոտու բնակավայրերում և կատարվեն համարժեք քայլեր՝ թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ, ու իրականացնել պահեստազորի մասնակի զորահավաք։ Այս հանգամանքը նաև գործուն ազդակ լինի ՀԱՊԿ-ին՝ ի վերջո կատարելու իր լիիրավ անդամի նկատմամբ պարտավորությունները, հակառակ պարագայում՝ անիմաստ է դրան հետագա անդամակցությունը։ Միաժամանակ պետք է դիմել ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդում հարցն անհապաղ քննարկելու համար, և դաշնակից (բարեկամ) երկրներին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։ Իսկ քայլերի ճանապարհը հուշում են երկրի օրենքները։ Հարկավոր է շտապել։

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 119. Ռազմական դրությունը

1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ

Հոդված 1. Ռազմական դրության իրավական ռեժիմը

Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:

Հոդված 2. Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը

Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

Հոդված 3. Ռազմական դրություն հայտարարելու նպատակը

Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

Հոդված 4. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները

1. Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներ են՝

ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթումը.

բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը.

գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարումը.

դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից.

ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար.

զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել նաև այլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանց նախապատրաստությունը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի խախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարելը:

Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը

1. Ռազմական դրություն հայտարարում է Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում