Wednesday, 01 05 2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Հայկ Չոբանյանը մասնակցել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակչին

Երևանի «Սիներջի» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով մրցույթին մասնակցող բոլոր նորաստեղծ ընկերություններին, ասել է. «Այս միջոցառման մասնակից լինելն արդեն իսկ հաջողություն է: Հուսով եմ, որ բոլորդ կգտնեք հաջողության ձեր ճանապարհը: Դուք արդեն շահել եք և մաս կազմում մեր իրական էկոհամակարգի և, հուսով եմ, որ մոտ ապագայում բոլորիդ կտեսնենք ձեր գրասենյակներում՝ քննարկելիս հաջողության պատմությունները: Համոզված եմ, որ, այո՛, գործընթացն առաջ կգնա Հայաստանում»:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ֊ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Քուչաքջյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և այլոք։

Հիմնական ելույթներին հաջորդել է կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում վեց մասնակիցներ կիսվել են իրենց գաղափարներով՝ «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում» թեմայի շուրջ:

«Ձեռներեցության աշխարհի գավաթին» ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ էին անցել հետևյալ տասներկու թիմերը՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences, որոնցից հաղթող ճանաչվեցին Denovo Sciences-ը ($ 20,000) և Zoomerang-ը ($ 20,000)։

Այսպիսով՝ Հայաստանը EWC Accelerates 2-րդ փուլին հանդես կգա երկու ստարտափով, որին կհաջորդի EWC գլոբալ եզրափակիչը: Robodel-ը ճանաչվել է գաղափար (idea-stage) փուլի հաղթող, իսկ MedPoint Technologies-ը՝ վաղ փուլի (early-stage) հաղթող, յուրաքանչյուր թիմին տրամադրվել է $10,000 մրցանակ։

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղություններն էին մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն:

Ազգային եզրափակչի ժյուրին բաղկացած էր վեց անդամներից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Granatus Ventures-ի համահիմնադիր և ղեկավար գործընկեր Մանուկ Հերգնյանը, FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը, Synergy International Systems-ի գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Podcastle-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Արտավազդ Երիցյանը և SoftConstuct-ի ներկայացուցիչ Ինգա Վարդանյանը:

Ամբողջ աշխարհից լավագույն 100 ստարափները կուղևորվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ մասնակցելու EWC Accelerates ծրագրին և մրցելու արդեն EWC գլոբալ եզրափակչին։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հանդիսանում է մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համակազմակերպիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում