Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցը և Հյուսիս-Հարավ ու Պարսից Ծոց-Սև Ծով ուղիների մրցակցությունը

ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցը և Հյուսիս-Հարավ ու Պարսից Ծոց-Սև Ծով ուղիների մրցակցությունը
Արցախում 2016թ․ ապրիլի քառօրյա պատերազմի և 2020թ․ 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կոնտեքստը չափազանց ընդգրկուն է, քան մենք կարծում ենք։

1․ Կովկասի եվրասիականացում/ռուսականացում՝ ա) “հպատակեցնել” Հայաստանի ինքնիշխանությունը, վերջ դնել նրա դիվերսիֆիկացված ու բազմաազիմուտ արտաքին հարաբերություններին, իսկ դրա համար վերացնել ժողովրդավարությունը և ունենալ Մոսկվայից նշանակովի էլիտա․ 2018-2020թթ․ Ռոբերտ Քոչարյանն այդ սցենարի չիրականացված մասն է, բ) վերցնել Ադրբեջանը՝ ներգրավել ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, նրա կողմից պահանջված գինը վճարել հայկական կողմի հաշվին՝ արցախապատկան տարածքների ու ընդհուպ Շուշին հանձնելու դիմաց, գ) թուլացնել Արևմուտքին Կովկասում (ամբողջ Կովկասի կայունության ու խաղաղության ապահովման մանդատը վերցնելով իր ձեռքը և դրանից կախված դարձնել արևմտյան բոլոր նախագծերը), այդ նպատակով թուկլացնելով ժողովրդավարությունը Վրաստանում և Հայաստանում, խրախուսելով Ադրբեջանում ավտորիտարիզմը դ) թուլ չտալ սանկցիաներից ազատված Իրանի վերադարձ այնտեղ, և երկու նպատակներն էլ իրականացնել Թուրքիայի հետ տարածաշրջանում իշխանությունը ասիմետրիկ կիսելու “բարդ օպերացիայով” /Շոյգու/, ե) Հայաստանն ու Ադրբեջանը վերցնելուց հետո վերջին փուլում վերցնել Վրաստանը, այդ թվում՝ տարածաշրջանի հաղորդուղիների ապաշրջափակման, Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղու (Դերբենտ-Բաքու-Ղազախ-Թբիլիսի-Գյումրի-Երևան-Երասխ-Նախիջևան-Օրդուբադ գիծ) վերագործարկմամբ։

2․ Մեծ Մետտաքսի ճանապարհի Հյուսիս-Հարավ (Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Հնդկաստան) երկաթուղային բեռանփոխադրման գծի կառուցում՝ թույլ չտալով, որպեսզի Իրանը և ԵՄ/Արևմուտքը իրենց նախտրությամբ կառուցեն Սև-Ծով-Պարսից Ծոց և Սև-Ծով-Կենտրոնական/Հարավային/Հեռավոր Ասիա ճանապարհային կամ երկաթուղային գիծը, որի ամենահուսալի ուղղությունը ԵՄ-ի շահերի տեսանկյունից անցնում է ոչ թե Թուրքիայով, Ռուսաստանով կամ Ադրբեջանով, որոնք Արևմուտքի համար շանտաժիստի ու անհուսալի գործընկերոջ իմիջ են ձեռք բերել ու պահն եկած դեպքում փորձում են իրենց աշխարհագրական դիրքով, ունեցած ենթակառուցվածքներով կախվածության մեջ պահել Բրյուսելին ու Վաշինգթոնին, այլ անցնում է ժողովրդավարության թեսթը հանձնած Վրաստանի ու Հայաստանի տարածքով, որոնց ժողովրդավարությունը, իրավական ու ինքնիշխան պետություն լինելը ռազմավարական կարևորություն ունի այկդ և այլ խնդիրներ լուծելու համար։

Առաջին քարտեզում Ռուսաստանի նախագծած ու իրականացման փուլում գտնվող Հյուսիս-Հարավն է, որի հարցերը Պուտինը և Ալիևը քննարկել են Մոսկվայում։ Իրանը այս գծի հարցում թեպետ ունի շահագրգռություն, բայց չի շտապում, որքան էլ Ալիևը նրան վարկ տրամադրեծ իր տարածքում Ռեշտ-Աստարա երկաթգիծը կառուցելու համար, որը մինչև հիմա պատրաստ չէ։ Ալիևն ու Պուտինը քննարկել են դրա կառուցումն արագացնելու հարցերը և Ալիևը ռուսական այս նախագծի մեջ է, ինչպես երևում է այդ հանդիպման մասին Մոսկվայի ու Բաքվի արձագանքներից։ Որքան էլ Թուրքիան իր նախագծով՝ Թուրքիա-Իրան առանցքով այս նախագծի մրցակից է, սակայն նրան էլ որոշակիորեն ձեռնտու է այն, որին միանում է Վրաստանի միջոցով, իսկ դրան ավելի կարճ միանալու հնարավորություն կունենա, եթե “կառուցվի Զանգեզուրյան միջանցքը”, որի գաղափարը նրանք դրեցին հունիսի 15-ի Շուշշի հռչակագրի մեջ։ Ահա թե ինչու Տաշքենդի բարձր մակարդակի կոնֆերանսում Թուրքիան ու Ադրբեջանը պնդում էին դրա վրա, Վրաստանի ներկայացուցիչը ծափահարում էր նրանց առաջարկությանը, իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը լռում ու անպատասխան թողնում հնչեցվածը․․․

Թեպետ, Վրաստանին առավել ձեռնտու է նաև Սև Ծով-Պարսից Ծոց առանցքը Հայաստանի տարածքով, նա չի ցանկանում նաև դուրս մնալ այս ամենից։

Երկրորդ նկարում հենց այդ՝ Սև Ծով-Պարսից Ծոց ճանապարհն է, որն անցնում է Վրաստանով, Հայաստանով, Իրանով։ ԵՄ և Արևմուտքը, 3,9 միլիարդ եվրո Վրաստանին, և 2,6 միլիարդ եվրո Հայաստանին, այդ թվում՝ 600 միլիոնը Վրաստանը, Հայաստանը ու Իրանը կապող Հյուսիս-Հարավ ճանապարհի սյունյաց հատվածի նոր ճանապարհի թունելների ու ճանապարհների, Սյունիքի դիմակայունության վրա դնելով բացահայտ հայտարարում է, որ իր համար նախընտրելի ուղղությունը սա է, ինչը ապացուցում է, որ ԵՄ-ը կողմ չէ մյուս՝ ռուսական ու թուրքական ուղղություններին։ Այս կտրվածքով, պատահական չէ նաև ԵՄ-ի ու Արևմուտքի հստակ քաղքական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սահմանների անձեռնամխելիությանը, և խոստավող ռազամավարական ֆինանսական ու ենթակառուցվածքային աջակցությունը, հավելած նրանով, որ ԵՄ պնդում է արցախյան հակամարտության հարցով բանակցությունների վերսկսում ու կարգավիճակի որոշում, որը կարող է վտանգել արցախյան պատերազմում ռուս-ադրբեջանաթուրքական պայմանավորվածություններն ու ետ շրջել դրանք․․․․

Մեր կամքից անկախ առաջ է եկել երկու աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ենթակառուցվածքային ուղղությունների մրցակցություն, որի մեկը ռուս-ադրբեջանա-իրանականն է՝ թուրքական ու վրացական հավելվածով, մյուսը ԵՄ/Արևմուտք-վրացա-հայկական-պարսկական ճյուղն է։ Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված այս հարցազրույցը հենց այդ ամենի մասին է

(https://www.facebook.com/lurer1tv/videos/567079567633604)

Ահա թե ինչու ռուսական նախագծի մեջ գտնվող ու Մոսկվայում դրան իր հավատարմությունը արտահայտած Ալիևը վերադարձից հետո շարունակում է վստահ խոսել “Զանգեզուրի միջանցքից”, կրակել ու ոտնձգություն իրականացնել Սև ծով-Պարսից Ծով առանցքի սյունյաց հատվածի վրա։ Ահա թե ինչու Սյունիքի ռուսական ռազմականացման ու բոլոր կոմունիկացիաները վերահսկելու դրույթը, այդ թվում՝ Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցությունը ռուսական զինվորականության միջոցով իրականացվելու դրույթը, տեղ գտավ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում։ Ահա թե ինչու տեղի ունեցան ապրիլյան քառօրյա պատերազմը Իրանի միջուկային ծրագրի շուրջ 5+1 գործարքից ըհետո ու նրան սանկցիաներից ազատելու և Հայաստանի եվրասիականացումից հետո՝ Ռուսաստանի կողմից վերոնշյալ նպատակներին հասնելու համար։ Ահա թե ինչու Հայաստանի սահմաններին կատարվում է այն ամենը, ինչ տեսնում ենք։

Ալիևը Ռուսաստանից պահանջում է իր ուզած երկու գծերը՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան և Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան-Իրան գծերը ստանոլու համար տալ “Զանգեզուրյան միջանցքը”։ Ու մեր հաշվին հերթական տորգի վտանգն այստեղ է, որը Ռուսաստանը փորձում է անել սահմանագծման ու սահմանազատման պրոցեսի տակ՝ որի արդյունքում “միջանցքների” թեման կգա օրակարգ, միգուցե՝ “միջանցք անկլավների դիմաց” պարտադրված գործարքի տեսքով․․․․

Ու սա դեռ պատկերի միայն մի մասն է․․․․

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում