Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին

Ֆրանսիայի դեսպանի կարևոր հայտարարությունները Երևանում

«Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ», հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, հերթական անգամ նշելով, որ արցախյան հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախի կարգավիճակի որոշումով: Նա նշել է, որ կարգավիճակի անորոշությունն է պատճառը, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանն օրինակ չի գնում Ստեփանակերտ, իսկ Ադրբեջանում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպանը չի գնում Շուշի: Դեսպան Լաքոթի հայտարարություններում կան բավականին ուշագրավ տողատակեր և կարևոր հաղորդագրություններ: Նախ, իհարկե էական է Մինսկի խմբի համանախագահության ներքո կարգավիճակի հարցի վերաբերյալ հերթական հստակ շեշտադրումը:

Միաժամանակ, հատկանշական է և ուշադրության արժանի, որ մի կողմից մատնացույց անելով կարգավիճակի անորոշությունը, մյուս կողմից դեսպանը կատարում է հետաքրրքիր բաժանում՝ ինքը չի մեկնում Ստեփանակերտ, Ադրբեջանում իր գործընկերը՝ Շուշի, որովհետև հստակ չէ կարգավիճակը: Այստեղ անշուշտ հնարավոր է գտնել կամ նշմարել հարաբերական տողատակ: Մի կողմից, Ֆրանսիայի դեսպանը որոշակի ակնարկում է, որ Փարիզը կճանաչի Շուշիի ադրբեջանական վերահսկողությունը, եթե ճանաչվի Ստեփանակերտի հայկական սուբյեկտությունը: Լավ է դա, թե վատ, սա իհարկե շատ հարաբերական հարց է:

Մյուս կողմից, դեսպանը գուցե ակնարկում է, որ, եթե Ադրբեջանը առանց կարգավիճակի հստակեցման, առանց այդ հարցի շուրջ բանակցության շարունակի այսպես ասած Շուշին յուրացնելու քաղաքականությունը, ապա չի բացառվում, որ Ֆրանսիայի դեսպանը լինի Ստեփանակերտում: Իրատեսակա՞ն է Ֆրանսիայի դեսպանի հայտարարության տողատակում դիտարկել, նշմարել այդպիսի հնարավոր ազդակ: Թերևս այո, եթե հաշվի առնենք, որ չնայած գործադիր իշխանության դեռևս անտեսման պայմաններում, Ֆրանսիայի օրենսդիր իշխանության երկու պալատները ընդունել են Արցախի անկախության մասին բանաձևը: Մյուս կարևոր հանգամանքը այն է, որ Ֆրանսիան փաստորեն առաջին համանախագահ երկիրն է, որ Բաքվին հստակ հորդորում է «մոռանալ» այսպես կոչված «միջանցքի» մասին: Մինչ այդ, որևէ մեկը իհարկե չի աջակցել Ալիևի օրակարգին, սակայն միևնույն ժամանակ չի էլ հրապարակավ հակադրվել դրան: Ֆրանսիան անում է դա առաջինը: Մեծ հավանականությամբ դա արվում է արտահայտելով նաև որոշակիորեն մյուս երկու համանախագահների տրամադրությունը: Այդ առումով հատկանշական է, որ, օրինակ ՌԴ առումով Ֆրանսիայի դեսպանը հայտարարում է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության օրակարգին աջակցության մասին, ինչն ըստ էության նուրբ աջակցություն է ՌԴ դերին: Չի բացառվում, որ այդ ճանապարհն է դիտարկվում, որպես Մինսկի խմբի համանախագահության աշխուժացման արդյունավետ հնարավորություն, ինչը միանգամայն ռացիոնալ է, որովհետև համանախագահության աշխուժացման գործընթացը օբյեկտիվորեն  չի կարող իրականանալի լինել, եթե հակադրվի ՌԴ դերին: Մոսկվան այդ դեպքում չի լինի մոտիվացված, հետևաբար կգործի ամեն գնով խոչընդոտելու ռեժիմում, ինչը չի բխում համանախագահությունն աշխուժացնելու օրակարգից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում