Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

«Միջանցքի» հարցում հայկական «քարկապը» քանդելու անհրաժեշտությունը

Հայաստանի հետպատերազմյան ներկայի և հեռանկարների ռեժիմում գլխավոր անվտանգային և աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական մարտահրավերներից մեկը, Արցախի հարցից հետո և արդեն ուղղակիորեն կից՝ Սյունիքն է ու «Զանգեզուրի միջանցք» կոչված «օրակարգը»: Դա ակնառու է, ինչպես և ակնառու է այն, որ այդ մարտահրավերը ծնվել է ոչ հիմա, և ոչ էլ պատերազմի հետևանքով: Այդ մարտահրավերը ծնվել է առնվազն 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի քաղաքական իշխանության պատասխանատվությամբ, որը Արցախի հարցի կարգավորման համատեքստում համարձակվել է քննարկել «միջանցքի» հարցը՝ փոխանակումների տարբեր վարիացիաներով: Դրանցից մեկի մասին՝ «սուվերեն ճանապարհի» գաղափարի, խոստովանել է հենց Ռոբերտ Քոչարյանը, որը նախագահի պաշտոնում այդ տարիներին բանակցել է Ադրբեջանի ու համանախագահների հետ: Ավելին, եթե Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Քի Վեսթի տարբերակը տապալել է Հեյդար Ալիևը, ապա դա նշանակում է, որ հայկական կողմը որոշակի համաձայնություններ տվել է «միջանցքի» գաղափարի շուրջ, այլապես չէր լինի նախապես համաձայնություն՝ Քի Վեսթում, հետո տապալում՝ երբ Ալիևը վերադարձավ Բաքու և հրաժարվեց համաձայնություններից:

Իսկ Քի Վեսթում եղել է համաձայնություն, ինչի մասին վկայեց այն, որ երկու նախագահերին ընդունեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Նախապես ամերիկյան կողմը հայտարարել էր, որ բանակցության արդյունավետության և համաձայնությունների դեպքում նախագահներին, որպես խրախուսական և գովական ժեստ, կընդունի ԱՄՆ նախագահը: Իհարկե բոլորովին այլ հարց է, թե «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը ինչ վարիացիաներով է քննարկվել թե Քի Վեսթում, թե դրանից առաջ, թե դրանից հետո՝ եթե քննարկվել է, հայկական կողմն ինչ պայմանով կամ ինչի դիմաց է տվել որոշակի համաձայնություններ, թեկուզ նախնական: Դրանք այլ հարց են, սակայն «բանալին» կամ իրականում «ծուղակային» հանգամանքը այն է, որ հայկական կողմը ստեղծել է քննարկման նախադեպ, ստեղծել է այդ հարցը արցախյան հարցին կապող նախադեպ: Ալիևը այժմ քաշում է հենց այդ «թելը», նվազագույնը: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր կառավարությունը չի ստանձնի որևէ քաղաքական պատասխանատվություն կամ հանձնառություն այն քննարկումների համար, որ եղել են նախկինում: Այստեղ առաջանում է բավականին էական մի հարց: 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետը նույն կերպ դիրքավորվեց Արցախի հարցում: Իհարկե, մոլորություն է այն պնդումը, թե պատերազմը հենց այդ դիրքավորման հետևանք է:

Ի վերջո, 2018-ից հետո եղել է դիվանագիտական նոր գործընթաց, եղել են քննարկումներ Դուշանբեում, Մյունխենում, եղել է խաղաղության պատրաստելու համաձայնություն եւ այդ շրջանակում նաև լրագրողական խմբերի փոխայց: Պատերազմի հասունացումը և անխուսափելիությունը իրականում ունի աշխարհաքաղաքական լայն պատճառ, որտեղ նաև կարգավորման խաղաղ տարբերակի գործնականում բացառման պատճառներն են: Դրանց առիթ ունեցել եմ անդրադառնալու և դեռ լինում են ու լինելու են առիթներ: Տվյալ դեպքում հարցն այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ընտրության արդյունքում ձևավորվել է մի ստատուս-քվո, որը մի կողմից արտացոլում է ուժերի օբյեկտիվ հարաբերակցությունը, մյուս կողմից սակայն արտացոլում պատկեր, երբ Հայաստանի խորհրդարանում երկրորդ ուժ է դառնում մի միավոր, որի առաջնորդն է փաստորեն «թելով» կապել Արցախի ու «Զանգեզուրի միջանցքի հարցերը: Եվ սա կարող է Հայաստանի ներքաղաքական դաշտում այդ իմաստով ունենալ հայկական քաղաքականության «քարկապի» նշանակություն, հետևանք: Այդ հանգամանքն է, որ ընտրության օբյեկտիվ պատկերով հանդերձ, Հայաստանի համար ռազմավարական իմաստով օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում այդ պատկերը առավելագույնք արագ եւ առավելագույնս հանրային և համակարգային խորությամբ փոխելու խնդիրը, որովհետեւ այն կարծես թե փորձ է արվում դրսից դիտարկել նաև թել, որով հնարավոր է խաղացնել Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում