Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հայաստանյան ներքին անկայուն իրավիճակն է Ադրբեջանին իրավունք տալիս սահմանին իրավիճակը սրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյան, հակառակորդը առաջխաղացման ու դիրքային ամրապնդման աշխատանքներ է կատարել սահմանի Երասխի հատվածում, փոխհրաձգություն է սկսվել, հայկական կողմը զոհ ունի։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

-Ամբողջ խնդիրն այն է, որ   այս ամենը մեր ներքին իրավիճակի արդյունքն է։ Հայաստանյան ներքին անկայուն իրավիճակն է  Ադրբեջանին իրավունք տալիս նման գործողություններ ձեռնարկել։ Իրենք ուզում են այս անկայուն իրավիճակում ինչ հասցնեն՝ տանեն։ մենք պետք է ուշադիր լինենք։ Կլինեն նման իրավիճակներ էլի և հիմնական պատճառը ներքին անկայուն իրավիճակն է։ Երբ քաղաքական իրավիճակը կայունանա, բանակի ռեֆորմները կարճ ժամանակում իրագործվեն, իրենք այլևս ռիսկ չեն անի նման  քայլերի դիմել։ Բայց կրկնում եմ, քանի մեր ներքաղաքական իրավիճակը չի հանդարտվել, մեր «ընդդիմությունը» նման պահվածք է ցույց տալիս, խառնում է ամեն ինչ, դա հակառակորդի համար պարարտ հող  է  գործողություններ ծավալելու համար, որի արդյունքում մենք մեր երեխեքին ենք կորցնում։ Պետք է կոչ անեմ բոլորին սթափվեն, քաղաքական ապուշ խաղերը դնեն մի կողմ և գոնե առաջիկա 2 տարվա մեջ թույլ տան այս պետությանը ոտքի կանգնել, որ հակառակորդը ռիսկ չանի սահմանին նման շարժեր անի։

Դուք ասում եք քանի դեռ ներքաղաքական իրավիճակը չի կայունացել, բայց Նիկոլ Փաշինյանը հետընտրական հանրահավաքում հայտարարեց, որ ներքաղաքական ճգնաժամն այլևս հաղթահարված է։

-Այո, ընտրությունները սառը ցնցուղ էր նրանց համար, ովքեր ուզւոմ էին անկայուն վիճակը երկար ձգել, բայց դա չի նշանակում, որ ընտրություններից հետո ամբողջությամբ խնդիրները լուծվել են, որովհետև քանի իրենց ընդդիմութուն հռչակած, բայց իրականում Հայաստանի ներքին վիճակն ապակայունացնող ուժերը դեռ գործելու հնարավորություն ունեն, միշտ այդ վտանգը կա։ Սահմանադրական դատարանում  նրանց պահվածքը դրա վառ ապացույցն է։ Ընդդիմութուն կոչվածը իր պահվածքով Ադրբեջանին տալիս է բոլոր հնարավորությունները լարել սահմանին իրավիճակը։ Այնպես չէ, որ այսօր Երասխի հատվածում Ադրբեջանը հաջողություն է ունեցել, բայց ամեն զինվորի կյանք  հազարավոր ասկյարի կյանք արժի։ Այլ հարց է, որ մեր ներքին կայուն վիճակը պետք է հակառակորդի համար զսպաշապիկ դառնա, որ ռիսկ չանեն երբևէ սադրանքներ անել մեր սահմանի վրա։

Պարոն Պետորսյան, Երասխի հատվածում հակառակորդի ակտիվությունը կապվում է Տիգրանակերտի նկատմամբ հակառակորդի ունեցած հավակնություններով։ Դուք ի՞նչ դիտակումներ ունեք։

-Տիգրանակերտի թեմաները, այդ տարածքի թեմաները հիմնականում մեր վայ քաղաքական ընդդիմություն կոչվածն է թմբկահարում։ Ադրբեջանը գերազանց  գիտի, որ իրենք Տիգրանակերտը վերաբնակեցնելու հնարավորություն չեն ունենա։ Քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև  թշնամական վիճակ է, չի կարող մեր տարածքում իրենց որևէ քաղաքացի ապրի, կամ Արծվաշենում հայ ապրի։ Մնացածը ժամանակի հարց է։ Երբ մեր մեջ երբևէ նման լուրջ թշնամանք չի լինի, գուցե դա հանարվոր լինի, բայց հիմա դա բացառված է։ Հիմա Ադրբեջանը չի կարող իր առաջ նպատակ դնել Տիգրանակերտը վերցնել և բնակեցնել ադրբեջանցիներով։ Չի կարող  նման բան լինել։  Ես համոզված եմ, որ առաջիկայում նոր կառավարության ձևավորմամբ, Ազգային ժողովի նորմալ աշխատանքի դեպքում այս անկայուն վիճակին վերջ կտրվի և նման սահմանային լարումներ էլ չեն լինի։

Հակառակորդը արդեն 2 ամսից ավել է մեր տարածքում է, չի հեռանում։ Այս հարցը ինչպե՞ս պետք է կարգավորվի, հանգուցալուծվի։

-Նույն կոնտեքստով։ Երբ մեր մոտ ստաբիլ, կայուն վիճակ կլինի, կկարգավորվի նաև սահմանային վիճակը։ Երբ երկրում կայունացում լինի նաև արտաքին խաղացողները հստակ խնդիր կդնեն ու այդ հարցը կլուծվի։ Ես եղել եմ սահմանային այդ հատվածներում, տեսել եմ ամեն ինչ ու համոզված կարող եմ պնդել, որ այդ ամենը մեր ներքաղաքական պրոցեսների հետևանք է։ Եթե ընտրություններից հետո յուրաքանչյուրը հարգեր քաղաքացու քվեն, իր ստացած քվեն ու գնար լուռ ու մունջ ծառայելու պետությանը, հիմա վաղուց արդեն սահմանային այդ իրավիճակը հարթվել էր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում