Friday, 17 07 2026
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը

«Համակարգային» վեթինգ իրականացնել մեղքի մեջ թաթախված հասարակությունում` անիմաստ զբաղմունք է

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հայք» վերլուծական կենտրոնի համահիմնադիր, փաստաբան Հայկ Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո  արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ համակարգային վեթինգ է իրականացվելու։ Ձեր պատկերացմամբ ինչ դրսևորում է ունենալու այդ համակարգային վեթինգը և որքանով է դա իրատեսական։

-Հայաստանը ձեռքից գնում է, երրորդ հանրապետությունը վախճանվում է, Արցախը լքված ու դավաճանված է, մեր փոխարեն որոշումները կայացվում են Անկարայում, Բաքվում և Մոսկվայում, մեր ինքնիշխան տարածքներում հանգիստ կանգնած է թշնամին և Երևանը գրավելուց նրան հետ է պահում միայն ռուսական գործոնը, հայ հասարակությունը պառակտված ու բարոյալքված է։ Ինչպե՞ս փրկել, կանգնեցնել հայկական պետականության գահավիժումը։ Այս հարցերի լուծումն է հիմա կարևոր և ոչ թե համակարգային վեթինգը։ Սակայն, եթե դուք պնդում եք, ապա պատասխանս հետևյալն է.

Մեր հետսովետական հասարակությունը վերից վար ներծծված է կոռուպցիոն և քրեական մտածելակերպով և արժեհամակարգով։ Այնպես որ, «համակարգային» վեթինգ իրականացնել մեղքի մեջ թաթախված հասարակությունում` անիմաստ զբաղմունք է։ Ճարպիկ և օրվա իշխանությունների հետ պայմանավորվելու պատրաստ դատավորները բարեհաջող կհաղթահարեն վեթինգը։

Հարցը նրանում է, որ վեթինգի կարիք ունի թե բանակը, թե ուժայինները, թե պետական ողջ համակարգը, իսկ ամենակարևորը` մեր հանրությունը։ Փողոցում ծխախոտի գլանակ գցողն ու կոռումպացված դատավորը ոչնչով իրարից չեն տարբերվում։ Նրանք հավասարապես թքած ունեն համընդհանուր բարիքի ու Հայրենիքի վրա։ Ուստի, պարզապես պետք էր համակարգից հեռացնել ամենակարկառուն կոռուպցիոներներին և ներդնել այնպիսի համակարգեր, որոնք մի կողմից կկանխեին թարմ կոռուպցիոներների մուտքը (այս առումով որոշ աշխատանք արվել է), և դատարանների գործունեությունը կդարձնեին տեսանելի, հաշվետու և կանխատեսելի։ Գործիքակազմերը կան, դրանք առաջարկվել են իմ կողմից, չեմ ցանկանում կրկնվել։ Բարոյական չէ վեթինգ իրականացնել միայն դատավորների շրջանում, այն էլ վեթինգի կարիք ունեցող հասարակության կողմից և այդ հասարակությունում։ Այսինքն, թող ինձ վրա քար նետի նա, ով մեղք չի գործել, ինչպես ասված է Նոր Կտակարանում։

Մեզ պետք էր գնալ համընդհանուր հաշտեցման իսպանական ճանապարհով, բայց ընտրվեց «վենդետաների» ոչ մի տեղ չտանող ուղին։

-Ընտրություններից հետո, հատկապես մի քանի աղմկոտ գործերով դատավորները կարծես թե փոխելով իրենց դիրքորոշումը, մեղադրյալներին կալանքի սանկցիաներ են տալիս։ Մի բան, որը չէր արվում նախընտրական շրջանում, որքան էլ մեղադրյալի մեղքը հիմնավոր էր լինում։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Արդյո՞ք դատավորները սկսլե են այլ կերպ դիրքավորվել և որքանո՞վ է դա նորմալ։

-Դիրքավորվելը, այսինքն օրվա իշխանության կոնյուկտուրայում տաքուկ տեղ փնտրելը, գտնելն ու տեղավորվելն անընդունելի է։ Սակայն, այս երևույթները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունն ապրում է ոսկու փայլից կուրացած` կեղծ, հայտարարված արժեքներով: Կփոխվի քամին և այս նույն դատաիրավական համակարգը նույն անհողդողդ դեմքով ու խրոխտ ձայնով կդատի այսօրվա իշխանավորներին։

Օրերս կառավարության նիստում որոշում կայացվեց դատավորների թիվն ավելացնել 20-ով և կարևորվեց «դրսից» դատավորների ներգրավման անհրաժեշտւոթյունը։ Սա  կնպաստի՞ դատական համակարգի առողջացմանը։

 -Մտածել, որ դատավորների թվի ավելացումը կլուծի գերծանրաբեռնվածության հարցը, նշանակում է ունենալ գծային մտածողություն, բայց չունենալ համակարգային մտածողություն։ 20 դատավորն ուղիղ 10 օր հետո նույնքան ծանրաբեռնված են լինելու։ Այսինքն, հարկատու քաղաքացին իր վրա որևէ փոփոխություն չի զգալու գործերի քննության որակի կամ ժամկետի առումով, իսկ բյուջեն իհարկե զգալու է ամսական առնվազն 10 մլն դրամ լրացուցիչ ծախս։ Սրա փոխարեն պարզապես պետք էր մանր բռնագանձումների գործերը փոխանցել նոտարներին, ներդնել թվային լուծումներ և առցանց դատավարություն։ Կխնայվի տարեկան շուրջ 150 միլիոն դրամ և ժամանակ, իսկ դատավորների թվաքանակն ավելացնելու փոխարեն կարելի կլինի կրճատել։ Բոլոր հաշվարկներն ու հիմնավորումները ես ունեմ, սակայն ինչպես նշեցի հարցազրույցի սկզբում, հիմա ավելի առաջնահերթ հարցեր կան, ինչպիսիք մեր անվտանգությունն ու գոյատևումն է։

Ինչ վերաբերվում է «դրսից» դատավորներ ներգրավելուն, ապա դա կամ պետք է լինի այլ զարգացած պետություններից, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ, կամ դա չի լինի, քանզի դրսից ասելով եթե նկատի ունեք դատական համակարգից դուրս, բայց ներհայաստանյան հասարակությանը, ապա հիմնականում կոռումպացված մտածելակերպով օժտված հասարակության անդամներից դատավորներ ներգրավելով մեծ է հավանականությունը, որ նորից համակարգ կներթափանցեն մեղմ ասած ոչ արդյունավետ կադրեր։ Կան անձնվեր, պրոֆեսիոնալ, բարոյական բարձր արժեքներ ունեցող մարդիկ, բայց նրանց գտնելն ու համակարգ ներգրավելն առանձին մարտահրավեր է։ Հակառակ դեպքում, այդպիսիները արագ հիասթափվում են` առավելագույնը հատուկ կարծիքներ գրում, բայց համակարգային փոփոխություն չեն կարողանում մտցնել։ Գործում է Հեգելի նկարագրած քանակը որակի վերածվելու կանոնը։

ԲԴԽ-ում հետաքրքիր զարգացումներ են։ ԲԴԽ անդամները խորհրդակցական սենյակում են Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործով։ Հետևո՞ւմ եք այս զարգացումերին և ի՞նչ դիտարկումներ ունեք։

Հայրենիքի կորստի ֆոնին ԲԴԽ-ում տեղի ունեցող զարգացումները երկրորդական են։ ԲԴԽ օրակարգային նիստերը դռնփակ են, պարզ չէ այս կամ այն որոշման հիմքում ինչ տրամաբանություն կամ շահ է ընկած։ Ժամանակին ես առաջարկում էի ԲԴԽ նիստերը դարձնել դռնբաց և ուղիղ հեռարձակում ապահովել։ Ինչու՞ օրենսդիրն ու գործադիրը պետք է ունենան նիստերի անցկացման դռնբաց ռեժիմ, իսկ դատական իշխանության անկախության երաշխավորը` դռնփակ։

Ինչ վերաբերում է Վարդազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ԲԴԽ անդամների խորհրդակցական սենյակում գտնվելուն, ապա թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով ճիշտ չեմ համարում որևէ մեկաբանություն անել այս փուլում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում