ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման գործընթացը գրեթե ավարտված է:
«Մենք դուրսբերման գործընթացն ավարտել ենք ավելի քան 95% -ով»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հրամանատարության հայտարարությունը:
Նշվում է նաև, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացը շարունակվում է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 31-ին կավարտի Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը: