Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Այսպես բռնի ձևով մեկին հանել ընտրությունից, որ մյուսն անցնի, անընդունելի է. վոլյունտարիզմը հաղթեց. Լենսեր Աղալովյան

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որ ԳԱԱ նախագահի 3 թեկնածուներից մեկն էր, հայտարարում է, որ ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել կոպիտ խախտում, որի արդյունքում ինքը զրկվել է երկրորդ փուլում քվեարկվելու իրավունքից:

Բանն այն է, որ առաջին փուլում 3 թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել, սակայն երկրորդ փուլ են անցել ոչ թե առավելագույն ձայներ ստացած առաջին երկու թեկնածուները, այլ միայն մեկը, ինչն էլ կանխորոշել է ընտրության արդյունքները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լենսեր Աղալովյանը պարզաբանեց իրավիճակը. «Պատճառն այն է, որ առաջին փուլում թեկնածուներից Էդվարդ Ղազարյանն ստացել է 27 կողմ ձայն, ես ստացել եմ 29 կողմ ձայն և
32 ձայն ստացել է Աշոտ Սաղյանը: Ըստ էության, մեզնից ոչ մեկը չի ստացել ձայների կեսից ավելին: 96 հոգի է քվեարկել, և ընտրվելու համար պետք է որևէ թեկնածու ստանար առնվազն 48 ձայն: Այստեղից եզրակացություն, որ պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:

Երկրորդ փուլ անցնում են առավելագույն ձայներ ստացած առաջին երկու թեկնածուները, բայց որոշվեց, որ երկրորդ փուլ պետք է անցնի մեկ թեկնածու, և հիմնավորումը նա է, որ ժամանակին ԳԱԱ նախագահությունն այդպիսի մի որոշում է կայացրել՝ առանց հիմնավորման: Ես էլ պահանջեցի, որ այդ որոշումը դրվի Ակադեմիայի բարձրագույն օրգանի՝ Ընդհանուր ժողովի քննարկմանը: Դրան ընդդիմացավ ժողովը վարողը՝ ԳԱԱ նախկին պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը»:

Աղալովյանը նկատեց, որ Աշոտ Սաղյանը ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորյալն է. «Իրենք մտերիմ, մոտ հարաբերություններ ունեն, ինչը հայտնի է: Ուրիշ շատ բաներ էլ են հայտնի, Մարտիրոսյանը միշտ նրան պաշտպանել է ցանկացած հարցում, բայց այսպես բռնի ձևով մեկին հանել ընտրությունից, որ մյուսն անցնի, անընդունելի է»,-ասաց նա:

Լենսեր Աղալովյանը դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով բեկանել ընտրության արդյունքները հաստատող որոշումը. կա՛մ անցկացվի երկրորդ փուլ, կա՛մ նոր նախագահի ընտրություն:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ԿԳՄՍ նախարարությունից, Լենսեր Աղալոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, եթե օբյեկտիվություն պահվում է, և սահմանվում է, թե ինչ է նշանակում երկրորդ փուլ, ապա պետք է ուղղակի պահանջեն, որ անցկացվի օրինական երկրորդ փուլ, որին կմասնակցեն 2 առավել ձայներ ստացած անձինք: Թե ինչ կորոշի նախարարը, ես չգիտեմ: Նա բավականին փորձ ունեցող անձնավորություն է, երկար տարիներ եղել է դեկան ԵՊՀ-ում, և չեմ կարծում, որ օբյեկտիվ չլինի: Կամ պետք է հիմնավորեն, թե ինչու պետք է երկրորդ փուլին մեկ հոգի մասնակցի: Դրանով արժեզրկվում է երկրորդ փուլ հասկացությունը: Ոչ մի ընտրության մեջ նման բան գոյություն չունի»:

Նա հավելեց, որ այս ամենն արվել է ԳԱԱ նախկին ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի ձեռքով. «Մենք երկար քննարկեցինք այդ հարցը: Ես ասացի՝ ԳԱԱ բարձրագույն օրգանը Ակադեմիայի ընդհանուր ժողովն է, նախագահությունը չի:

Նախագահությունը միջանկյալ օղակ է ժողովների միջև: Մանավանդ նման կարևոր հարցը պետք է քննարկի Ակադեմիայի Ընդհանուր ժողովում: Պատասխանը հետևյալն էր՝ դուք պետք է նախօրոք այդ հարցը մտցնեիք օրակարգ: Բայց ես շատ գիտե՞մ, թե նման բան են անելու, որ հարցը մտցնեմ: Այսինքն տենդենցիոզ վերաբերմունք էր: Մի խոսքով, վոլյունտարիզմը հաղթեց»,-ասաց Աղալովյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին տեղի ունեցած ԳԱԱ նախագահի ընտրության առաջին փուլին քվեարկությանը մասնակցել են 96 անդամ. երեք թեկնածուներից ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ստացել էր 27 ձայն, Լենսեր Աղալովյանը՝ 29 ձայն, իսկ ներկայիս նախագահ Աշոտ Սաղյանը՝ 32 ձայն: Գործող կարգի համաձայն, ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցողների ձայների պարզ մեծամասնությունը: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չէր ստացել, անցկացվել էր երկրորդ փուլ: Այդ փուլին մասնակցած միակ թեկնածու Աշոտ Սաղյանն էլ արդեն ստացել էր 55 կողմ, 34 դեմ ձայն և ընտրվել ԳԱԱ նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում