Sunday, 19 05 2024
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են

ՍԴ-ում ներկայումս կան Քոչարյանի ընդգծված և ծպտյալ ֆանատ դատավորներ. Նրանցից ամեն ինչ կարելի է սպասել

Հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանը կքննի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու քաղաքական 4 ուժի դիմումը։

Սահմանադրական դատարանը նախօրեին քննել ու մերժել է ՍԴ դատավորներին ներկայացված ինքնաբացարկ բոլոր միջնորդությունները։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումում ներառել էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։ ՍԴ մեկ դատավոր էլ Հրայր Թովմասյանին էր ինքնաբացարկ ներկայացրել։ Բայց քանի որ ինքնաբացարկի բոլոր միջնորդությունները մերժվել են՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը կքննվի ՍԴ ամբողջական կազմով։

Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հուլիսի 6-ին Սահմանադրական դատարանի կայացրած աշխատակարգային որոշման համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս ներգրավվել է որպես երրորդ անձ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն Սահմանադրական դատարանը, որը տարիներ շարունակ ինստիտուցիոնալ առումով հաստատել է բոլոր ընտրակեղծիքները և վավերացրել է կեղծված ընտրությունները, իշխանության յուրացումը, ներկայումս էլ գոյություն ունի։ Ինչքան էլ, որ վարչապետը, կամ իշխանության այլ ներկայացուցիչներ պնդեն, թե Սահմանադրական դատարանի հարցը լուծված է, ճգնաժամը հաղթահարված է և այլն՝ ՍԴ-ն նախկին վիճակում է, շարունակում է մնալ չբարեփոխված, քաղաքական գնահատական տրված չէ նախկին ՍԴ-ին և այդ Սահմանադրական դատարանը ունակ է ամեն ինչի և կարելի է ամեն տեսակ արդյունք սպասել.«Արդյունքը կարող է լինել նեյտրալ, կարող է լինել խիստ բացասական, բայց ամենակարևոր հարցն այն է, որ պետք էր այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որ արդարադատության համակարգը, հատկապես Սահմանադրական դատարանի նման կարևորագույն ինստիտուտը , նրա գործունեությունը նվազագույն կանխատեսելիություն ունենա։ Հնարավոր լինի պատկերացում ունենալ, թե ինչ սպասել։ Այս պարագայում որևէ սպասելիք, ակնկալիք, կանխատեսում հնարավոր չէ անել։ Սահմանադրական դատարանը ներկայումս անկանխատեսելի է»,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ Սահմանադրական դատարանում ներկայումս կան Քոչարյանի ընդգծված ֆանատ դատավորներ, կան նաև ծպտյալ նվիրյալներ, որոնց մասին ժամանակին խոսվել է, բայց իշխանությունը այդպես էլ ականջալուր չեղավ այդ ամենին։ «ՍԴ-ում հիմա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի ժամանակ համակարգին ծառայած դատավորներ կան։ Հետևաբար հնարավոր չէ ասել, թե ինչ կարելի է սպասել ընտրությունների արդյունքների վիճարկումից»,-ասաց Կարապետյանցը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով դիտորդների, միջազգային դիտորդների եզրակացությունները, ընտրությունների օրը արձանագրված խախտումները կարելի՞ է ասել, որ ՍԴ-ն հիմքեր ունի ընտրությունների արդյունքները չեղյալ համարել, իրավապաշտպանը պատասխանեց.«Այդ նույն դիտորդները ժամանակին Սահմանադրական դատարանին ներկայացնում էին աղաղակող խախտումներ ընտրությունների օրվա վերաբերյալ, բայց արդյունքն չէին ունենում։ Հիմա, եթե հակառակ գործողությունն է կատարվում, ապա դա դեռ բավարար հիմք չէ ասելու, որ ՍԴ-ն դրան ականջալուր կլինի։ Հենց դրա համար եմ ասում, որ ներկայիս ՍԴ-ն անկանխատեսելի է։

Հանուն Հանրապետության կուսակցությունը հուլիսի 9-ին պատրաստվում է Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել։

Կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց էր բողոքի ակցիա իրականացրել և զգուշացրել չբարեփոխված դատական համակարգով ընտրությունների գնալու ռիսկերը։ Կուսակցության ղեկավար մարմնի անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանի խոսքով ռիսկեր միշտ կան նման կազմով սահմանադրական դատարան ունենալու դեպքում: Ոչինչ չի կարելի բացառել.«Այս դատարանները ունակ են նեղ քաղաքական ու անձնական շահերից դրդված քաղաքական որոշակի խմբակների շահեր սպասարկելու համար գնալ ցանկացած քայլի ու ընդունել ցանկացած որակի որոշում՝ նպատակ հետապնդելով ապակայունացնել երկրի վիճակը և ժողովրդի ընտրած կառավարության համար արհեստական խոչընդոտներ ստեղծել»,-ասաց Մարտիրոսյանը։

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ՍԴ-ն ոչ մի հիմք չունի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել։ Եթե նման քայլի գնաց ՍԴ-ն, դա հավասարազոր կլինի ինքնասպանության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում