Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կարծես թե որոշ խոստումներ իշխանությունն իրականացնելու է, այդ թվում ապօրինի գույքի բռնագանձման մասով

Խորհրդարանական վերջին արտահերթ ընտրությունները ևս զերծ չմնացին ընտրակաշառքներ բաժանելու պրակտիկայից, որի վկայությունն են հարուցված տասնյակ քրեական գործերը, որոնք գրեթե բոլորը վերաբերում է ընդդիմադիր ուժերի օգտին արված կեղծիքներին:

Արդեն հնչում են տեսակետներ, որ եթե վերջին ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարները չպատժվեն, չազատազրկվեն, այդ թվում Արմեն Չարչյանը, ապա մյուս ընտրություններին ընտրակեղծիքները կդառնան համատարած և քրեաօլիգարխիկ խմբավորումները նորից կհաղթեն:

Այս խնդրի առնչությամբ քաղաքագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ամեն դեպքում անպատժելիությունը բերում է նոր հանցագործությունների, եթե մարդը չի պատժվում, իր մոտ գայթակղությունը մեծանում է նորից բաժանել ընտրակաշառք, ընտրակեղծիքների դիմել: Գոնե մեկ անգամ պետք է պատիժ լինի, որ մյուսներին դաս լինի: Դատախազության տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ընտրակաշառք բաժանող կինը խոստովանել է մեղքը և ազատվել պատասխանատվությունից: Ես չգիտեմ, թե օրենքի տեսանկյունից սա որքանով է ճիշտ, բայց արդարության, բարոյականության տեսանկյունից անընդունելի է և նոր հարցեր է առաջացնում: Ցավոք սրտի, այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք դեռևս մատների արանքով են դրան նայում, որոնք մտածում են, որ կարելի է ընտրակաշառք բաժանել, կարելի է մարդկանց կամքի վրա ազդել, գործատուն կարող է իր ենթականերին ստիպել, որ գնան ու քվեարկեն այս կամ այն ուժի օգտին ու անպատիժ մնալ: Սա գալիս է նրանից, որ երկար տարիներ ընտրակեղծարարները, ընտրակաշառք տվողները չեն պատժվել, և սա շատերի մոտ այն զգացումն է առաջացրել, որ կարելի է նման բան անել»:

Նա անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման օրենքին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանությունը պիտի կարողանա արդարության ճանապարհով քայլել, որպեսզի գործի ոչ թե վրեժխնդրության տրամաբանությունը, այլ օրինականության, և արդարության հաստատման տրամաբանությունը: Հարցին, թե պողպատյա հեղափոխության խոստումները որքանով կարող են իրատեսական համարվել ու կյանքի կոչվել, Արմեն Վարդանյանն ասաց. «Կարծես թե որոշ խոստումներ իշխանությունը կիրականացնի: Խոսքը վերաբերում է և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին, և վեթինգին են նորից կարծես ուզում անդրադառնալ: Իհարկե համաձայն եմ, որ այդ օրենքը չպետք է կամայական և ընտրողաբար կիրառվի, որպեսզի արդարության զգացում լինի բոլորի մոտ: չլինի, որ այն մարդիկ, որոնք իշխանության հետ լավ չեն, նրանց գույքը բռնագանձեն, իսկ այն մարդիկ, որոնք կարողացել են հեղափոխությունից հետո իշխանության հետ լեզու գտնել, չանցնե այդ օրենքի միջով: Այո, այս օրենքները պետք է կիրառվեն, բայց նաև կարծում եմ՝ օրենքը պետք է շատ զգույշ կիրառել, որպեսզի անարդարության դրսևորումներ չլինեն»:

Քաղաքագետը նկատեց, որ նույնիսկ նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ շատ հարցերում ընտրողաբար են վերաբերվում. «Նույն Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ բարձրաձայնում էր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհների մասին, բայց մենք տեսանք, որ հեղափոխությունից հետո Սամվել Ալեքսանյանը իշխանությունների հետ լեզու գտավ և շարունակում է ապրել շատ հանգիստ կյանքով և տարիներով ձեռք բերված գույքը խնդիր չի առաջացնում իշխանությունների մոտ: Միայն մեկ դեպքում մի մանկապարտեզ իշխանությունների հորդորով վերադարձրեց քաղաքային իշխանություններին: Դա ժամանակին Սամվել Ալեքսանյանն էր սեփականաշնորհել: Այնպես որ, շատ կարևոր է, որ նոր օրենքը համատարած կիրառվի և որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ այն սելեկտիվ է իրականացվում»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում