Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Սոցցանցերը ռիսկային են դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման գործում. ահազանգում են մասնագետները

Երևանի 12 հանրակրթական դպրոցի բարձր դասարաններում անցկացվել են  դասընթացներ դեռահասների շրջանում կախվածությունների կանխարգելման վերաբերյալ: Շահառուներն ուսուցիչներն էին ու ծնողները: Դասընթացներն անցկացվել են «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանը նշեց, որ այս ոլորտում խնդիրները խորն են ու բազմաթիվ ուղղություններով՝ թմրանյութեր, ալկոհոլ, ծխախոտ և այլն:

«Հասարակությունը դժվար է ընդունում կախվածության հետ կապված խնդիրը: Հիմնականում մտածում են, որ չունեն նման խնդիր: Այնինչ՝ դեռ մեկ տարեկան հասակից երեխային կապում ենք սմարթֆոնների հետ, հետագայում՝ վաղ տարիքից սոցիալական ցանցեր: Շատ դեպքերում ծնողների կողմից վերահսկողություն չկա, թե երեխաները ինչով են հետաքրքրվում, տեղեկատվության ինչ աղբյուր ունեն: Այն ինչ, այսօր սոցիալական ցանցերը դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման գործում մեծ ռիսկեր են պարունակում: Սոցիալական ցանցերում գործում են նարկոշոփեր»,-Ռուզաննա Երեմյանը:

Ծրագրի շրջանակում 9 հազարից ավելի ծնողի հետ աշխատանք է տարվել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Հարությունյանը նշեց, որ մասնակիցների կողմից եկած արձագանքը խոսում է այն մասին, որ այն տալիս է իր արդյունքները:

«Երբ դպրոցների տնօրենները ծանոթացան վիճակագրական տվյալներին, իրենք ևս նախանձախնդիր էին, որ իրենց դպրոցում կազմակերպվի դասընթացը: Ապրիլի, մայիս, հունիս ամիսներին եղան այդ հանդիպումները և աշխատանքներ իրականացվեցին 9-12 րդ դասարանի աշակերտների ծնողների հետ: Հանդիպումներից հետո բավական մեծ էր զանգերի թիվը, մարդիկ սկսել էին անդրադառնալ իրենց երեխայի վարքագծին»,-ասաց Ելենա Հարությունյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ իրենց կենտրոնում այս պահին հաշվառված երեխա, որը թմրամիջոցներից կախվածություն կունենա, չկա: Նման դեպքերի ավելացում նկատվում է հետդպրոցական, ուսանողական շրջանում: Սուրեն Նազինյանը նշեց, որ վիճակագրական տվյալները չեն արտահայտում իրական պատկերը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատերը խուսափում են դիմել բժշկական հաստատություն: Վերջին ուսումնասիրությունները դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործման հետ կապված արվել են 2007 թվականին:

«Ըստ 2007-ի տվյալների, դեռահասների շրջանում թմրանյութերի փորձերը քիչ են եղել: Օրինակ, հերոինի օգտագործումը 0.2 տոկոս, մինչև մեկ տոկոս մարիխուանայի գործածում և այլն: Այսօր վստահ եմ, որ այդ թվերն այլ են լինելու: Այն ժամանակ համացանցն այսպես հասանելի չի եղել, հիմա այլ պատկեր է»,-ասաց Սուրեն Նազինյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում ամենակարևոր շեշտադրումը եղել է այն, որ կախվածությունը հիվանդություն է: Ըստ նրա՝ պետք է կոտրել կարծրատիպերը հասարակության շրջանում, և նպաստել, որ խնդիրների դեպքում նրանք հանգիստ դիմեն մասնագետների:

«Շատ լավ գիտեք, որ հասարակությունում պիտակավորված են կախվածություն ունեցող անձինք: Ծնողների հետ մեր հանդիպումների առանցքում այն էր, որ կարողանան ճիշտ պայքարել, ավելի չդրդեն, որ երեխան հեռանա իրենցից: Մենք զրույցների ընթացքում որոշների մոտ տեսնում էինք այդ տագնապը: Շատերը հետո մոտենում էին կոնտակտներ, մասնագետների խորհուրդ էին խնդրում»,-ասաց Իլոն Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում