Thursday, 16 07 2026
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

ԵՄ-ն այս տարածաշրջանից հեռանալ չի պատրաստվում․ ԵՄ 3 ԱԳ նախարարների ուշագրավ այցը հետընտրական շրջանում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրամիության պատվիրակությանը: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով՝ ի ուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Եվրամիությունն իր արտաքին քաղաքականության և մասնավորապես ԱլԳ հեռանկարների հստակեցման առումով բավականին կարևոր փուլ է թևակոխել․«Եվ այժմ՝ պաշտոնական Բրյուսելը կարիք ունի հստակեցնել իր առաջնահերթությունները տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաև Արևելյան հարևանության անդամ երկրների հետ հարաբերություննեը  զարգացնելու տեսանկյունից։ Եվրամիության անդամ երեք երկրների արտգործնախարարների և ԵՄ տարբեր պաշտոնյաների այցը տարածաշրջան առաջին հերթին հետապնդում էր հենց այդ նպատակը։ Այցելելով Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան՝ նրանք ցանկանում էին տեղում ծանոթանալ այդ երկրների առաջնահերթություններին, Եվրամիության  հետ համագործակցության զարգացման տեսլականին և դրա հիման վրա նաև ձևակերպել առաջարկ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց նա;

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առաջիկայում սպասվող Եվրամիության գագաթաժողովի ժամանակ տարածաշրջանում հավաքած տեղեկատվությունը արտգործնախարարները կներկայացնեն նաև իրենց գործընկերներին․«Բացի այդ՝ այցը կարևոր էր մի քանի այլ առումներով ևս։ Մասնավորապես  արտգործնախարարները փորձում էին ընդգծել կամ շեշտել, որ տարածաշրջանում Եվրամիությունն ունի հստակ շահեր կամ հետաքրքրություններ, ԵՄ-ն չի պատրաստվում հեռանալ մեր տարածաշրջանից։ Իհարկե տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն դիվեսիֆիկացման սկզբունքի հիման վրա։ Բացի այդ՝ ինչպես նշեցի, բավական կարևոր ու ուշագրավ էր այն փաստը, որ այցը համընկավ Հայաստանի հետընտրական փուլի հետ։ Այսինքն՝ երբ տեղի են ունեցել ընտրությունները, արտգործնախարարները բավականին դրական խոսեցին կայացած ընտրությունների ժողովրդավարական բնույթի մասին և նշեցին, որ դրանք  կազմակերպվել են բավականին բարձր մակարդակով»:

Մինասյանի խոսքերով՝ սա անուղղակիորեն նպաստում է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը․«Իհարկե ակնհայտ էր, որ ԵՄ  երեք անդամ երկրների արտգործնախարարները փորձում էին նաև տարածաշրջանային այցի շրջանակներում գտնել այն հնարավոր հարցերը, որոնց հետ կապված Եվրամիությունը կարող է դրական դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության համատեքստում։Եվ ինչպես  նրանք նշեցին՝ ամենաառանցքային խնդիրը նրանց համար փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է։ Եվրամիությունը պատրաստակամ է ու շահագրգռված նպաստել այս ուղղությամբ կողմերի միջև հնարավոր քայլերին»։

Քաղաքագետը շեշտեց՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգը հիմնված է երկկողմ իրավական հիմքի վրա․«Խոսքը վերաբերում է  ՍԵՊԱ-ին։ Եվ բնականաբար այդ պայմանագիրն ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ իր ժամանակացույցով։ Եվ բոլոր գործողությունները իրականացվում են ըստ ժամանակացույցի։ Եվ բնականաբար ես չեմ կարծում, որ այս ուղղությամբ որևէ շեղում կլինի։ Երկկողմ հարաբերություններում կտրուկ փոփոխություներ ու շրջադարձեր պետք չէ ակնկալել։Ենթադրում եմ, որ ռուսական կողմը ևս տեղյակ է իրականացվող բարեփոխումների գործընթացից՝ համաձայն այդ ճանապարհային քարտեզի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում