Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Վտանգավոր բաժանումներ հանուն քաղաքական խնդիրների. կանգ առեք

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո հայկական համացանցում սկսել է նկկատելի արշավ Հայաստանի մարզերի, գյուղերի բնակիչների հանդեպ, որն իրականացնում են ընտրությանը պարտված նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի «երևանյան» համակիրներ: Իսկ արշավի «պատճառը» այն է, որ Երևանում արձանագրված արդյունքով Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերի տարբերությունը չնչին է, և մեծ առավելությունը ձևավորվել է մարզային քաղաքներում և գյուղերում քվեարկության շնորհիվ: Սա անշուշտ բավականին հետաքրքիր և խորքային դիտարկման ենթակա ֆենոմեն է, այդ թվում և հաջորդող այս ալիքը, որտեղ «երևանյան» շրջանակները թիրախավորել են մարզային բնակչությանը:

Սա մի կողմից չի տեղավորվում որևէ բարոյական հարթության մեջ, մյուս կողմից սա չի տեղավորվում պետական անվտանգության հարթության մեջ:

Ըստ այդմ, ովքեր զբաղված են այդօրինակ իրողություններ գեներացնելով, նրանք ուղղակի զբաղված են պետական անվտանգության սպառնալիք խթանելով:

Միևնույն ժամանակ սակայն, սա իհարկե նախկին համակարգը ներկայացնող ուժերի ագրեսիվ, սակայն փոքրաթիվ քարոզչական շրջանակ է և պետք է հուսալ, որ Երևան-մարզեր կապը շատ ավելի ամուր և դիմադրունակ է այդպիսի քարոզչական սադրանքների հանդեպ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ի վերջո, այս դեպքում խոսքը անգամ ամբողջ Երևանի մասին չէ, այլ պարզապես երևանյան միջավայրի առանձնաատկությունների, երբ «մեգապոլիսային» թոհուբոհում առավել պարարտ հող է լինում քաղաքական կոռուպցիայի ծավալման համար, քան մարզերում, որտեղ մի շարք միջավայրային գործոնների բերումով մարդիկ շատ ավելի սերտ ու ամուր կապված են հողին, և այդ կապվածությամբ են ըստ էության թե սահմանամերձ բնակավայրերում, թե այլ մարզային շրջաններում պահում երկիրը:

Երբ ադրբեջանցուն իր գյուղի կողքը տեսնող շուռնուխցին ավելի շատ ձայն է տալիս Փաշինյանին, քան անվտանգություն խոստացող Քոչարյանին, դա նրանից չէ, որ շուռնուխցին երևանցուց վատ գիտե իրավիճակը և չի գիտակցում կարևոր հարցերը: Դա նրանից է, որ ի տարբերություն երևանյան քաղաքական կոռուպցիայի սխեմաներում ներգրավված շերտերի, շուռնուխցին առնվազն հիշողությամբ ու ենթագիտակցությամբ շատ ավելի համարժեք է գնահատում առկա իրողությունների պատճառահետևանքային կապը, ի տարբերություն երևանյան «էլիտար» կապանքներով միմյանց կապված շրջանակների, որոնք լուծում են խորքային առումով մեկ հարց՝ երկրի անվտանգության մասին բարձրագոչ հայտարարոթյունների ներքո սեփական «էլիտար» կենսաձևի ամբողջական վերականգնման և հարատևության մեխանիզմների հաստատման հարց: Այդ իրողություններին զուգահեռ, ծավալվում է մեկ այլ վտանգավոր քարոզչական ալիք, այս անգամ արդեն ոչ թե Երևան-մարզեր «սլաքներով», այլ՝ Արցախ-Հայաստան:
Փորձ է արվում ընտրություն կատարած և ընտրական ներկայիս պատկերը ձևավորած հայաստանցիներին հակադրել Արցախի ժողովրդի որոշ շրջանակների, օգտագործելով այն զգայական և բարդ իրադրությունը, որ պատերազմի հետևանքով ստեղծվել է նաև արցախցիների համար: Սա առավել քան վտանգավոր մի գործընթաց է, որի կանխարգելում ազգային անվտանգության հարց է, բացի պարզապես մարդկային բարոյականության հարց լինելուց: Հասկանալի է, որ խորքային առումով այստեղ կա ոչ միայն օրվա քաղաքական նպատակները այդպիսով լուծելու խնդիր: Այստեղ կա սեփական իշխանության օրերի ռազմա-քաղաքական պատասխանատվության տապալումը քողարկելու խնդիր, որով զբաղված են նախկին համակարգը ներկայացնող ուժերը պատերազմից հետո, և անգամ որոշակի իմաստով նաև հենց պատերազմի օրերից սկսած: Որովհետև, եթե ոչ շարքային քաղաքացիները, ապա իրենք հաստատապես գիտեն պատերազմի հասունացման, և այդ ավերիչ պատերազմի սպառնալիքին ժամանակի ընթացքում համարժեք չպատրաստվելու գործում իրենց գլխավորած համակարգի պատասխանատվության մեծ աստիճանը: Այդ հարցերը փորձ է արվում փաստորեն քողարկել հայության հատվածների միջև բաժանարար գծեր խորացնելու միջոցով՝ Երևան-մարզեր, Հայաստան-Արցախ, նրանց հերթի մեջ երևի սփյուռքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում