Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև ծառացած խնդիրները

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է, որ գործող իշխանության քաղաքական թիմը խորհրդարան կանցնի հնարավորինս քիչ մանդատներով: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Ըստ Քոչարյանի՝ պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր ուղղակի պատասխանատու են նրա համար, ինչ կատարվում է այսօր երկրում:

«Այս իշխանությունը ստեղծել է 3 խումբ խնդիրներ: Առաջինը անվտանգության խնդիրն է, երկիրը, սահմաններն այսօր պաշտպանված չեն:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անհանգստություն, թե ինչպիսին է լինելու մեր ապագան: Նույն իշխանությունը, նույն քաղաքական թիմը ստեղծել է տնտեսական ճգնաժամ՝ արհեստական քայլերով, սխալ որոշումներով: Եվ դրա հետևանքը գործազրկությունն է, աղքատության շեշտակի աճը, արտագաղթը: Մասնագետներն ասում են, որ դա փախուստ է երկրից: Փախուստ է ոչ միայն նրա համար, որ կյանքի որակն է նվազել, դժվարություններն են շատացել, այլ նաև նրա համար, որ մարդիկ անհանգիստ են, պաշտպանված չեն զգում ՀՀ-ում: Մարդիկ ձանձրացել են, հոգնել են ներքաղաքական այս լարվածությունից: Դա երրորդն է, որը ևս ստեղծել է այս իշխանությունը»,-ասաց նա:

Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե որն է բոլոր խնդիրների հաղթահարման ճանապարհը: Ըստ նրա՝ այդ խնդիրը ստեղծողն ունակ չէ դա լուծել՝ հավելելով, որ վճռական կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը:

« Իրենք գլխացավանք են ստեղծելու, եթե մնան խորհրդարանում՝ մեծ ֆրակցիա ունենալով: Ուրեմն հնարավոր փոքր ծավալով մանդատներով իրենք պետք է հայտնվեն խորհրդարանում: Ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չհայտնվեին խորհրդարանում, բայց իրականությունը սա է»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք իրենց են առաջարկում՝ որպես այն ուժը, որն, իրենց համոզմամբ, ի վիճակի է երկիրը հանել անդունդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում