Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Պետք է վերականգնվի մի բան, որը գոյություն ունեցել է. Ի վերջո՝ արցախցիները պե՞տք է մասնակցեն ընտրություններին, թե ոչ

Վերջին օրերին բավական ակտիվ քննարկվում է հարց՝ արդյոք վերջին պատերազմից հետո Արցախից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիները պե՞տք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նրանց ընտրելու իրավունքը պետք է վերականգնվի, թե ոչ։

Դրան զուգահեռ, մինչև հունիսի 10-ը բավական մեծ թվով արցախցիներ դիմելով անձնագրային և վիզաների վարչություն իրենց հաշվառման հասցեով վերականգնել են ընտրելու իրավունքը և մասնակցելու են արտահերթ այս ընտրություններին։

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության նախկին Ռոբերտ Մաթևոսյանը կարծում է, որ կամ բոլորը պետք է իրավունք ունենան ընտրեն, կամ ոչ ոք չպետք է ընտրի։ «Ինչպես միշտ, ներկայիս իշխանություններն այս հարցին մոտենում են երկակի չափանիշներով, այսպես 2021թ. մայիս ամսին ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով անցկացվել է մասնագիտական դասընթացներ, որոնց մասնակցել և հանձնաժողովներում ընդգրկվելու թույլտվություն են ստացել Արցախից 33 հոգի, սա այն ժամանակ, որ դեռևս այս 33 հոգին չէին և մի մասն էլ դեռևս չեն ընդգրկվել ընտրողների ցուցակում: Ասեմ, որ այս 33 հոգու հաշվառման հասցեներն էլ ընդգրկում են գրեթե ԱՀ բոլոր շրջանները և քաղաքները` Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Քաշաթաղ և այլն»,-ֆեյսբուքյանիր էջում գրել է Մաթևոսյանը և հավելել, որ անձնագրայի բաժանմունքներում շարունակում են արցախից տեղահանվածների մի մասին ընդգրկել ցուցակներում, իսկ մեծ մասին՝ մերժել ակնհայտ անգրագետ հիմնավորումով.«այսպես՝ Նուբարաշենի անձնագրայինը մերժում է հիմնականում այսպիսի ձևակերպմամբ. անձը ոչ մի անգամ ՀՀ-ում անձնագիր չի ստացել, չնայած այդ հիմնավորումով մերժվողներից մեկի 18 տարին նոր է լրացել և քաղաքացին 1 անգամ է անձնագիր ստացել, այն էլ Երևանի կենտրոնից, իսկ օրինակ Մասիսի անձնագրայինի համար մերժման պատճառ կարող է լինել տվյալ անձի Արցախում ծնված լինելու հանգամանքը, անօրինակությունների շքերթը շարունակվում է»,-գրել է Մաթևոսյանը։

Ի վերջո արցախցիները պե՞տք է մասնակցեն ընտրություններին, քվեարկեն, թե ոչ հարցի շուրջ երկու տարբեր կարծիքներ են հնչում։ Մասնագետներ կան, որոնք փաստում են, որ իրավական առումով խոչընդոտ չկա, նրանք ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց մյուս կողմից 30 տարի շարունակ նրանք համարվել են Արցախի հանրապետութւյան քաղաքացի, մասնակցել են բացառապես Արցախում իշխանության ձևավորմանը և հիմա էլ այդպես պետք է լինի։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով պետք է վերականգնվի մի բան, որը գոյություն ունեցել է։ Իսկ հայաստանցիները, արցախցիները 30 տարի շարունակ պնդել են, որ Արցախի Հանրապետությունը առանձին պետություն է։ «Արցախը առանձին հանրապետություն է, որի համար մենք կռվել ենք, կռվում ենք ու կռվելու ենք։ Իրենք պետք է և կարող են մասնակցել Արցախի ընտրություներին, իրենք պետք է և կարող են ձևավորել Արցախի իշխանությունը, բայց ոչ Հայաստանի Հանրապետության։ Եվ իմ մոտ հարց է առաջանում, այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին 10 օրը ուղղորդված ձևով արցախցիները գալիս են ու Երևանում, Աբովյանում հաշվառվում են։ Ես կարող եմ ասել, որ նրանց դրդում են ու դա ես որակում եմ որպես սադրանք»,-ասաց Սիրունյանը։

Նկատենք, որ մինչև հունիսի 10-ը, երբ ավարտվում է այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը, արդեն բազմաթիվ արցախցիների ուղղորդել են անձնագրային բաժիններ, հաշվառել Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար։ Մեզ պատմեցին, որ Քոչարյանի թիմից որոշ անձինք ներկայումս՝ ժամկետի ավարտից հետո, պատրաստվում են նաև դատական կարգով վերականգնել արցախցիների ընտրության իրավունքը, որպեսզի նրանք ևս քվեարկեն Քոչարյանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում