«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում առ այսօր տրվել է 187 վարկ` շուրջ 1, 541,000,000 դրամ ընդհանուր գումարով: Վարկի միջին գումարը կազմել է 8.2 մլն դրամ, միջին ժամկետը` 12.4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 10.3 տոկոս: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը: Վերը նշված 187 վարկից 131-ը տրամադրվել են Երևանում, 56-ը` մարզերում: Ներկայումս քննարկվում են ևս 33 վարկի վերաֆինանսավորման հարցեր՝ 231 մլն դրամ ընդհանուր գումարով: