Sunday, 19 05 2024
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը

Վարդազարյանը իր կապերով փորձում է հետ վերադառնալ իր պաշտոնին և չեզոքացնել Գագիկ Ջհանգիրյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վերացնել ԲԴԽ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը։ Դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շարունակում է պնդել, որ ԲԴԽ-ն դեռևս այդ ժամանակ Վարդազարյանի գործառութային անձեռմխելիությանը անդրադառնալու իրավասություն չուներ, քանի որ չուներ գործի բոլոր հանգամանքներ, կար նախաքննական գաղտնիք և գործի նյութերը ամբողջությամբ իրենց տրամադրված չէր.«Դեռևս այն ժամանակ եմ ասել, որ դատարանը ինքը պետք է որոշեր՝ գործառութային անձեռմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն կար, թե չկար։ Դատախազությունն է գտել, որ չկա նման անհրաժեշտություն և չի դիմել ԲԴԽ-ին գործառութային անձեռմխելիության պահանջով։ Ես նախկինում էլ ասել էի, որ եթե պարոն Վարդազարյանը բողոքարկի, վիճարկի դա դատարանում, ապա մենք արդեն կհետևենք դատարանի որոշմանը։ Իհարկե, ես դատարանի որոշում ասելով նկատի ունեմ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, քանի որ առաջին ատյանի որոշումը դեռ կարող է բողոքարկվել։ Մենք կառաջնորդվենք վերջնական դատական ակտով, որը արդեն մեզ համար կլինի պարտադիր կատարման ենթակա ակտ»,-ասաց Բեքմեզյանը։

ԲԴԽ անդամի խոսքով՝ քանի որ իրենք արդարադատություն չեն իրականացնում, ապա միանշաակ հնարավոր չէ պնդել՝ ԲԴԽ-ն պետք է անդրադառնար գործառութային անձեմխելիության հարցին, թե ոչ։ Մեր զրուցակիցը կրկին պնդեց, որ դա ավելի շատ դատարանի գործառույթն է։

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի որոշմանը և դրա հետևանքներին, ապա Բեքմեզյանն ասաց, որ դեռ ծանոթ չէ որոշմանը, ծանոթ է այնքան, որքան կա մամուլում, հետևաբար չի կարող ասել, թե դա ինչ է ենթադրում։

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրատվամիջոցների հետ զրուցյում ասել է, թե դատարանի որոշումը ենթադրում է, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը ենթակա է կարճման։

Գլխավոր դատախազությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ դատարանի որոշումը դեռ դատախազությունը չի ստացել, դրա հիմքերին և պատճառաբանական մասին ծանոթանալուց հետո բողոքարկելու կապակցությամբ որոշում կկայացվի:

Ակնհայտ է, սակայն, որ Վարդազարյանը դատական համակարգում ունեցած իր կապերի միջոցով փորձում է հետ վերադառնալ իր պաշտոնին և չեզոքացնել Գագիկ Ջհանգիրյանին, որին համարում է իր մրցակիցը։ Կհաղթեն կոռուպցիո՞ն կապերը, թե՞ արդարությունը, պարզ կդառնա առաջիկայում ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում