Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը կոալիցիոն խաչմերուկում

Հայաստանում հանրային տրամադրությունների ներկայիս պատկերի գնահատումը թույլ է տալիս խոսել այն մասին, որ խորհրդարանում կառավարող մեծամասնության ձևավորման հեռանկարը մեծ հավանականությամբ կհանգի կոալիցիայի անհրաժեշտության: Իհարկե այստեղ առկա է «կայուն մեծամասնության» սահմանադրական մեխանիզմը, որը կոալիցիա չձևավորելու դեպքում տալիս է երկրորդ փուլի հնարավորություն, որտեղ արդեն առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը կվիճարկեն «միանձնյա մեծամասնության»  հնարավորությունը:  Պետք է նկատել սակայն, որ Հայաստանի պարագայում կայուն մեծամասնության այդ դրույթը ներկայումս գործարկելու արդյունավետությունը կլինի թերևս կասկածի տակ, քանի որ ներքաղաքական և քաղաքական իրավիճակը մեղմ ասած կայուն չէ, հետևաբար կայուն մեծամասնության դրույթով միանձնյա մեծամասնություն ստանալու մեխանիզմը կարող է սրել հանրային տրամադրությունները եւ բերել բեվեռացվածության: Մինչդեռ, խորհրդարանի արտահերթ ընտրության խնդիրը թերեւս հենց հետպատերազմյան բեվեռացվածության քայքայիչ բնույթը հաղթահարելը, քաոսը լիցքաթափելն ու երկրի կառավարումը կայուն ու կանխատեսելի միջակայք բերելն է: Հետևաբար, գերխնդիրը թերեւս պետք է լինի այսպես ասած առաջին փուլով արտացոլվող հանրային տրամադրության կապիտալիզացիան: Եթե առաջին փուլի արդյունքը բերի պատկերի, երբ չկա միանձնյա մեծամասնության արդյունք, ապա հետո արդեն երկրորդ փուլով այդպիսի պատկեր ստանալու փորձը կստացվի հանրային տրամադրության խեղման փորձ:

Դա ամենևին չի նշանակում, որ երկրորդ փուլի հանգամանքը բացառելի է միարժեք: Ի վերջո պետք չէ բացառել իրավիճակ, երբ երկրորդ փուլը ինքնին կարող է լինել հանրային պահանջ: Ամբողջ հարցը այստեղ այն է, որ այդ հանգամանքը չպետք է էական հակասության և հակադրության մեջ մտնի այն պատկերի հետ, որ կձևավորվի առաջին փուլի արդյունքում: Ներկայումս հանրային տրամադրությունների և դիրքաորոշումների վերաբերյալ պատկերացումը սուղ է: Կան սոցիոլոգիական տվյալներ, որոնք մեջբերվում են կամ բաց տեքստով, կամ հղում անելով ինչ որ ներքին օգտագործման հարցումների՝ պաշտոնապես չհրապարակված: Հաշվի առնելով սոցիոլոգիայի հանդեպ հանրային վերաբերմունքի անկայունությունը, կամ նույնիսկ ավելին՝ կայուն անվստահությունը, որ գալիս է նախորդ համակարգի ավանդույթներից, հրապարակվող թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական սոցհարցումների տվյալները կամ դրանց մասին տեղեկությունները մշտապես ենթակա են վերապահման: Ըստ այդմ, առավելագույն ճշգրիտ պատկեր թերևս պետք է տա բուն ընտրությունը:

Դրան զուգահեռ, սակայն, անկասկած է, որ թավշյա հեղափոխությունից երեք տարի անց, առավել ևս 44-օրյա ծանր պատերազմից հետո հասարակական տրամադրությունը ձեևափոխվել է էապես, և մեծ հավանականությամբ զգալիորեն կրճատվել է կառավարող մեծամասնության, կամ պարզապես դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանրային վստահելիության և մյուս ուժերի առնվազն մի որոշակի մասի վարկանիշի տարբերություն կազմող տարածությունը: Հետևաբար այստեղ ձևավորվում են ռազմավարական խնդիրներ, որոնց թվում նաև կառավարող կոալիցիոն մեծամասնության հնարավորությունների առնչությամբ: Հատկապես, երբ ակնառու է, որ կառավարող նախկին համակարգը իր ռազմավարությունը կառուցում է հենց այդ տրամաբանությամբ՝  միաձայն մեծամասնության իրատեսական հնարավորություն չունենալու պարագայում հասնել իրավիճակի, երբ հնարավոր կլինի առնվազն իրական հեռանկարով բանակցել կոալիցիոն մեծամասնություն ձեւավորելու շուրջ: Այդ ռազմավարությանը միանձնյա մեծամասնություն վերստին ստանալու տրամաբանությամբ հակադրվելու մարտավարությունը կարող է պարունակել խափանման էական վտանգներ, ըստ այդմ կոալիցիոն հեռանկարների ապահովումը դառնում է ներկայիս մեծամասնության համար ռազմավարական խնդիր՝ Հայաստանը նախկին կառավարող համակարգին վերադարձնելու ճանապարհը փակ պահելու, բայց միաժամանակ և ամենից առաջ՝ նաև արդյունավետ կառավարման հուն վերադարձնելու համար: Մնացյալը կորոշի հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում