Sunday, 19 07 2026
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ

Վրաստանում ազգամիջյան կոնֆլիկտ չկա, տեղի ունեցածը կենցաղային հողի վրա միջադեպ է, որը օգտագործվում է տարբեր ուժերի կողմից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցի և քուրդ երիտասարդների միջև։ Ադրբեջնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով 32-ամյա ադրբեջանցի է մահացել, կան վիրավորներ։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ մայիսի 16-ին վրացական Դմանիսի քաղաքում զանգվածային ծեծկռտուք էր եղել տեղի սվանների ու ադրբեջանցիների միջև։ Օրեր շարունակ իրավիճակը քաղաքում այնքան լարված էր, որ մեծ թվով ոստիկանական ուժեր էին մոբիլիզացվել՝ նոր բախումներ թույլ չտալու համար։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի  խոսքերով՝ Թբիլիսիիում տեղի ունեցածը  կենցաղային միջադեպ է տեղի ունեցել.«Կոնֆլիկտ է տեղի ունեցել, հանդիպել խոսել են, ծեծկրտուք է տեղի ունեցել։ Ազգամիջյան  գործոն այստեղ չկա, կենցաղային խնդիր է։ Հայկական մամուլում տարածվեց, թե քրդական ու ադրբեջանական բախումներ են տեղի ունեցել, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Պետք չէ ընդլայնել հարցը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանի  դիտարկմամբ՝ քանի որ Վրաստանը մեկ տարուց ավել փակ էր, կային սահմանափակումներ, սոցիալական խնդիրները ավելի էին շատացել.«Վերջին ամիսների ընթացքում բավականին շատ են բողոքի ցույցերը։ Տարբեր ընկերությունների աշխատակիցներ ևս բողոքում են, պահանջում են, որ վերանայվեն իրենց աշխատանքային պայմանները, աշխատավարձերը։ Սոցիալական բարդ ֆոնի վրա առաջ են քաշվում տարբեր խնդիրներ։ Մեկ տարվա ընթացքում պարետային ժամ էր Վրաստանում, պարզ է, որ բնակչությունն էլ սթրեսային իրավիճակում է ու տարբեր կենցաղային խնդիրներ կարող են առաջացնել տարբեր  հետևանքներ։ Դրա ականտեսը եղանք  հենց Դմանիսիի դեպքերի ժամանակ։ Բայց չէի ասի, որ այստեղ ևս կա լուրջ միտում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ կարելի է առանձնացնել այն շրջանները, որտեղ էկոլոգիական վիճակի վատ լինելու պատճառով  մարդիկ տեղափոխվել են այլ շրջաններ ու քարտեզը փոխվել է.«Կոնկրետ Դմանիսիում էլ այդ հանգամանքը նպաստել է, որ սոցիալական հողի վրա նման միջադեպ տեղի ունեցավ։  Մի քանի իրար հետ կապ չունեցող գործոններ համընկնել են, դրա համար տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ կարծում, որ որևէ ձևով կա պոտենցիալ, որ այլ շրջաններում ևս տարածվի։ Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների ադեկվատ աշխատանքն իրականացվի, իրենք կարողանան կանխարգելիչ աշխատանքներն իրականացնեն ու նման դրսևորումները տեղ չունենան»։

Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ տեղի ունեցած իրադարձությունները Վրաստանում և Վրաստանից դուրս տարբեր քաղաքական ուժեր կամ ուժային կենտրոններ փորձեցին իրենց օգտին օգտագործել.«Սա առաջին հերթին հենց Վրաստանի պետական շահերին է դեմ։ Այսպիսի դրսևորումները՝ կարելի է ասել ինֆորմացիոն պատերազմը,  միանշանակ չեն բխում Վրաստանի շահերից»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում