Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

ՀՀԿ-ի հաջողությունը կամ անհաջողությունը կախված է  ընտրացուցակից և ընտրակաշառքից հրաժարվելուց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

-Պարոն Ալեքսանյան, Հանրապետական կուսակցությունը վերջնականապես հստակեցրել է ընտրություններին մասնակցության ձևաչափը, կարգախոս է  ընտրվել՝ Պատիվ ունեմ, դաշինքը որպես իր խորհրդանիշ ընտրել է հնգաթև կարմիր  աստղը: Ցուցակն էլ կարծես ուրվագծվում է։ Դուք վերջերս ասել էիք, որ եթե վարկաբեկված ՀՀԿ-ականները ցուցակում լինեն ՀՀԿ-ն դատապարտված է անհաջողության։ Հիմա ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Ես լավ ծանոթ չեմ ցուցակին, հատուկենտ մարդկանց գիտեմ։ Այո, կան վարկաբեկված մարդիկ, որոնց ներկայությունը ցուցակում ողջունելի չէ։ Ես էլի եմ պնդում, որ ՀՀկ-ի հաջողությունը կամ անհաջողությունը կախված է  ցուցակից։ Ու շատ կարևոր է, որ ընտրակեղծիք, կաշառք, փող բաժանել ու նման այլ բաներ չլինեն, քանի որ դա է եղել ՀՀԿ-ի ու մնացած ուժերի հենարանը։ Եթե հիմա էլ դա լինի, ապա լավ չի լինի, դրան հիմա մարդիկ լավ չեն նայում։

Ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, որ նաև ՀՀԿ-ի հենարանը նախորդ բոլոր ընտրություններին եղել է  փող բաժանելն ու ընտրակեղծիքները, հիմա առանց դրա ՀՀԿ-ն շանս ունի՞։
-Պետք  է իր մեջ ուժ գտնի՝ զերծ մնա։ Թեև ընտրությունները անկանխատեսելի են։ Բայց կարծում եմ, որ այսօր մարդկանց մոտ բան է փոխվել; Հնարավոր է, որ մարդիկ չգնան էլ ընտրակաշառք վերցնելու։ Այսօր հազարավոր զոհվածի ընտանիքներ ունենք, հարազատներ, որոնք, ես կարծում եմ, չեն գնա դրան; Այսօր հաստատապես կա ժողովրդի մի շերտ, որը շատ բացասաբար է  վերաբերում ընտրակաշառքին, ընտրակեղծարարությանը։ Ժողովորդն առաջվա նման չի գնա դրան։ Իսկ այն  կուսակցությունը, ուժը, որը կգնա դրան, ապա կհիշեցնի հինը, իսկ հնի նկատմամբ բացասական վերաբերմունք կա։ Մի քանի օր առաջ զրուցում էի դաշտում հավաքված գյուղացիների հետ, խոսում էինք ընտրակաշառքի մասին ու նրանց հիմնական մասը դեմ էր ընտրակաշառքին։ Մարդիկ հասկացել էին, որ այդ 5-10 հազարը մի օրվա մեջ կարող են ծախսել, բայց իրենց ընտրությունը 5-10 տարվա համար է։ Հետևաբար կրկնում եմ՝ ՀՀԿ-ի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ովքեր են լինելու ցուցակում և ինչ կերպ են գնալու ընտրությունների;

Առայժմ շրջանառվող անուններից պարզ է դառնում, որ որևէ՝ այսպես ասած երևացող ՀՀԿ-ական, գործարար ՀՀԿ-ականներ չեն լինելու ցուցակում։ Այդ փաստը կօգնի՞, թե՞ կխանգարի  ՀՀԿ-ին։

-Դա շատ անհատական է։ Կարող է ցուցակում լինել գործարար, բայց հեղինակությունը բարձր չլինի, կամ հակառակը։ Դրանից զատ՝ կարևոր է, թե ինչ կերպ են կազմակերպվելու ընտրությունները։ Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն մենակ չի գնում, Վանեցյանի հետ է գնում և անունները ընդհանուր են լինելու։ Հետևաբար ՀՀԿ-ին առանձին չպետք է դիտարկել։

Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ-ն ստեղծել են անկախականները՝ Աշոտ Նավասարդյանը, մյուս հիմնադիրները։ Ի՞նչ կապ ունի քաղաքական հետագիծ չունեցող Վանեցյանի «Հայրենիքը»  ՀՀԿ-ի հետ։ Դուք ընդհանուր որևէ բան տեսնո՞ւմ եք այդ ուժերի մեջ։

-Դաշինքով  ընտրությունների գնալը այնքան գաղափարական խնդիր չէ, որքան դրված նպատակներն են կարևոր; Այսօր  ամբողջ ընդդիմությունը  մի կողմ է դրել գաղափարականությունը և նպատակներին հասնելու համար դաշինքներ են կազմում։ Իսկ ՀՀԿ-ն էլ, Հայրենիքն էլ աջ  կենտրոնամետ կուսակցություններ են և դաշինք կազմելու առումով լուրջ հակասություններ չունեին; Խնդիրը, կրկնում եմ, նպատակների, տեսլականի մեջ է։ Թե ինչ ծրագրով են գնում, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր կուսակցությունները ավելի շատ մարդկանց վրա են հենվում, քան ծրագրերի ու գաղափարների։ Բայց երբ հակառակը լինի, կուսակցությունները հենվեն գաղափարների, ծրագրերի վրա, ապա կարող ենք ասել, որ ընտրությունները անցկացվելու են բարձր մակարդակի վրա։ Ցավոք հիմա դա չկա։ Ու ոչ միայն ՀՀԿ-ի մոտ չկա։ Ոչ մի ուժ յուրահատուկ ծրագիր, առաջարկ չունի։ Իսկ դա նրանից է, որ քաղաքական ուժերը ավելի շատ հարաբերություն են ճշտում, քան մտածում են երկրի վիճակի մասին ու փորձում տեսլական առաջարկել։ Իրար վարկաբեկելու, հարաբերություններ ճշգրտելու խնդիր է դրված։ Սա հին հիվանդություն է և դրանից պետք է բուժվել։

-Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից մերժում ստանալուց հետո ՀԱԿ-ը ևս որոշել է մասնակցել ընտրություններին։ Ինչ-որ շանս ունի՞ ՀԱԿ-ը ստեղծված իրավիճակում։

-ՀԱԿ-ի մուտքը իրավիճակ է փոխում, հարաբերություն է փոխում։ Հաշվի առնելով նաև Տեր-Պետրոսյանի վերջին մի քանի ուղերձները՝ տողատակով և բաց տեքստով ասված, թե ինչու էր փորձում երեք նախագահներին միավորել, ապա նրա մուտքը ընտրություններին ՝ իրավիճակ և ուժերի հարաբերակցություն է փոխում։
-Հօգուտ ո՞ւմ։
-Հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի։

-Բայց երկրորդ կարծիքն էլ կա, որ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին համագործակցության առաջարկից հետո Տեր-Պետրոսյանի վարկանիշը  ընկել է։
-Ես կարծում եմ, որ  Տեր-Պետրոսյանի շանսերը դրանից հետո ավելի են մեծացել՝ ելնելով դրանից, որ ժողովուրդը նախկիններին չի ուզում, ներկաներին էլ չի ուզում: Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ-ին թվում է, որ իրենք կարող են ձևավորել երրորդ ուժ: Հիմա իրենք դա են փորձում անել՝ հավաքագրել այն ձայները, որոնք ոչ նախկիններին են, ոչ՝ ներկաներին։ ՀԱԿ-ի խնդիրն է աշխատել այն 30-35 տոկոսի վրա, որը ոչ իշխանության կողմն է, ոչ՝ նախկինների։ Ես համոզված եմ, որ ընթացքում դաշինքներ են լինելու։

-Այսինքն Դուք կարծում եք, որ ընտրություններից առաջ երրորդ ուժ ասվածը ամեն դեպքում կձևավորվի՞՝ ի դեմս ՀԱԿ-ի։

-Ես լավատես չեմ, բայց ասում եմ, որ ՀԱԿ-ը կփորձի դա անի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում