Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ՀԱՊԿ անվտանգության մեխանիզմներն ինչ սարսափելի սահմանափակումներ են դնում Հայաստանի համար

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ռեգիոնալ՝ ՀԱՊԿ անվտանգության մեխանիզմներն ինչ սարսափելի սահմանափակումներ են դնում Հայաստանի համար։

2012-ին քվեարկված մի պայմանագրով մենք իրավունք չունենք ինքնուրույն որոշելու ու դիմելու ոչ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի՝ ռազմական ենթակառուցվածք, օրինակ մի պալատկա դնելու համար, եթե չկա Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի համաձայնությունը։ Այդ ժամանակ բոլոր խորհրդարանական ուժերին՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, Ժառանգություն ուղղված իմ կոչը, աղերսանքը, որ գոնե վերապահում անեն այդ կետով այն մասին, որ մենք այդ պարտավորությունը կպահենք, եթե ՀԱՊԿ տվյալ անդամը Ադրբեջանին հարձակողական սպառազինություն չվաճառի, մնացած ձայն բարբառո անապատի․․․ Սա թող իմանան բոլոր նրանք, ովքեր առանց սրա մասին իմանալու ասում են՝ Չինաստանը, Իրանը, ԱՄՆ, Ֆրանսիան ու չգիտեմ թե ով թող բազա դնեն, զորք մտցնեն, ռազմական ենթակառուցվածք ստեղծեն․․․ Փաստացի, ստիպված ենք լինելու կամ տրորել, կամ չեղարկել այդ ամբողջ կաշկանդող ճարտարապետությունը․․․

Կոլեկտիվ պաշտպանության դրույթներից 2-ը, որով Հայաստանը դիմել է մեկ շաբաթ առաջ, ենթադրվում է տարածքային ամբողջականության խաթարվածության վերաբերյալ դիրքորոշումների ընդհանրացում․․․ Թե ինչ է լինում, եթե անդամները չեն ընդհանրացնում դիրքորոշումը, կարծում եմ՝ բոլորին պարզ է։ Քանի օր է պաշտոնական Երևանը պահանջել է ընդհանրացնել դիրքորոշումը, ձայն բարբառո անապատի․․․ Դե դրանից հետո 4-րդ հոդվածին՝ դաշինքի անդամներից մեկի դեմ ագրեսիան կոլեկտիվ պաշտպանելուն անցնելու մասին չասեմ․․․

2016-ին ստեղծված ՀԱՊԿ միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ու հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին կրկին ծավալուն հետազոտություններ եմ հրապարակել ժամանակին։ Երբ վտանգների մասին զգուշացնում էի, ոչ մեկի պետքը չէր։ Քվեարկեցին, անցան առաջ 2017-ի ընտրակաշառքի տոնավաճառով վերընտրվելու համար․․․ Իսկ այդ համաձայնագրերոով ենթադրվում էր, որ խաղաղ ժամանակ ՀՕՊ կամ միացյալ զորախմբի հրամանատարությունը հայկական է, պատերազմի ժամանակ՝ ռուսական․․․

2020թ․ պատերազմում շատերի համար է ֆենոմեն մնացել, թե ինչու Հայաստանը չներգրավվեց պատերազմում՝ որպես Արցախի անվտանգության պաշտոնական երաշխավոր․․․ Պատճառները շատ են, բայց մեկի մասին ժողովուրդը չգիտի ու կապված է այդ մեխանիզմների հետ․․․ Որովհետև հենց պատերազմի առաջին օրերին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ “շրջանները պետք է շուտ թե ուշ տրվեն” /Լավրով, Պուտին/․․․ Հենց դրանից երևում էր, որ Երևանի ու Մոսկվայի շահերը հակադիր են ու Հայաստանը պաշտոնապես չի կարող մտնել պատերազմի մեջ, քանի որ այդ դեպքում հայ-ռուսական միացյալ զորախումբը, միացյալ ՀՕՊ-ը, և ռուսական ռազմաբազան ավտոմատ ներգրավվում էին պատերազմում, իսկ Ռուսաստանն ասել էր, որ դա իր պատերազմը չէ, հետևաբար Երևանը ոչ իրեն, ոչ ՀԱՊԿ-ին իրավունք չունի ներքաշելու դրա մեջ։ Այսինքն, նաև ՀԱՊԿ այս մեխանիզմները դարձան Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորի իր դերը չկատարելու պատճառ․․․․ Այսինքն, կոպիտ ասած՝ դրանք այլևս ոչ թե անվտանգության, այլ վտանգ ստեղծող մեխանիզմների էին․․․

Իսկ գիտե՞ք, թե Հայաստանի այդ դերի կատարումը կանխարգելող մեխանիզմը ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեց․ 2016թ․, երբ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը իր մոտ հավաքեց բոլոր դեսպաններին ու նախազգուշացրեց, որ եթե պատերազմը չկանգնեցվի, ապա Հայաստանը կկատարի անվտանգության երաշխավորի իր ֆունկցիան՝ այսինքն պաշտոնապես կմտնի պատերազմի մեջ ու դրա համար որպես իրավական հիմք հանձնարարել է Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր պատրաստել․․․․ Այդտեղից հասկացան, որ Հայաստանը կարող է “փորձանք” բերել ՀԱՊԿ ու հայ-ռուսական երկկողմ մեխանիզմների վրա և իրեն անհրաժեշտ պահին դրանք ներգրավել պատերազմում․․․ Հետևաբար, արագ մտմտալուց հետո հենց Սերժ Սարգսյանի ձեռքով կանխեցին այն, ինչ նա սպառնում էր անել․․․ Ու խորհրդարանը վավերացրեց երկուսն էլ․․․ Մե ցնծություն, մե բաժակաճառեր Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմների ավելացման մասին․․․

Հրամանատարության այդ պահն էլ պատահական չարվեց՝ ծայրահեղ դեպքում, եթե պատերազմ լինի, ապա դրա հրամանատարությունը հանկարծ չլինի Հայաստանի ձեռքը և պատերազմը տանի այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ պետք է․․․․

Հարց տվել եք, թե ինչու չէիք կարող նաև կրակել սահմանախախտման դեպքում։ Կրկին պատճառները շատ են, իհարկե․ Ադրբեջանն էլ ակնկալում էր հավանաբար, որ մենք կրակելով կստանձնենք ռեգիոնալ էսկալացիայի պատասխանատվությունը, բայց կպատժվենք հենց ՀԱՊԿ ու Ռուսաստանի կողմից․․․ Բայց նաև կրակել սեփական սահմանը պահելու համար նշանակում է ՀԱՊԿ-ին ու մյուսներին ներքաշել պատերազմի մեջ, իսկ նրանք շատ հանգիստ կարող էին մեկնաբանել, որ ինչպես միանձնյա որոշել ենք կրակել “վիճելի տարածքի համար, որտեղ թյուրիմացաբար մտել է թուրքը /Լավրով/”, այնպես էլ միայնակ պետք է տակից դուրս գանք․․․ Այսպիսով՝ կրակելը վտանագավոր էր, չկրակելն էլ վտանգավոր էր, ինչպես տեսնում ենք․․․․ Դրա համար էլ կողմերին ասվել է իրար վրա չկրակել՝ ոչ միայն նոյեմբերի 10-ի հայտարարությունը հարգելու կամ էսկալացիայի չտանելու մտահոգությամբ, այլ որ հանկարծ ՀԱՊԿ ու հայ-ռուսական մեխանիզմները չհայտնվեն գործադրման անհրաժեշտության տակ․․․ Արդյունքում սահմանի երկայնքով անհասկանալի ու տխուր ձեռնամարտ է երկու կողմի ԶՈւ-երի միջև, որը խնդիրը չի լուծում․․․․

Ու դրանից հետո այլևս ՀԱՊԿ-ը այս և այլ մեխանիզմների շնորհիվ վերածվեց ոչ թե ռեգիոնալ ու ազգային մակարդակով Հայաստանի անվտանգությունն ապահովող գործիքի, այլ ճիշտ հակառակը՝ սեփական անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը կանխող գործիքի․․․
Իսկ ժամանակին երբ ԱԺ-ում կամ դրանից դուրս խոսում էինք այս խնդիրների մասին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կամ ԱԺ նիստում դեմ կամ ձեռնպահ քվեարկում ՀԱՊԿ համաձայանագրերին, ինձ մեղադրում էին, թե “մենք ամերիկյան դեսպանատան կրունկի տակ ենք, դրա համար ենք ուզում տապալել համաձայնագրերը” /ՀՀԿ պատգամավորներ/․․․

Ու հիմա հասկացեք, թե ինչու էին բոլորն անհանգստացել, որ Հայաստանի դիմումի արդյունքում ՀԱՊԿ-ը լուստրացիայի ռեժիմի մեջ է դրվել․․․ Որովհետև մեր պետության ու հասարակության համար “անվտանգություն” կոչվող կեղծիքը բացվում է․․․ Մեծ ու տասնամյակների կեղծիքը․․․
Գիտեմ, որ ասելու եք՝ էլի նախկինները․․․ Բայց դե տարեթվերն իրենց մասին խոսում են․․

Չասած՝ 2007-2008թ․ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության տարիներին արագ արձագանքման ուժերի ու այլ պայմանագրերի մասին։ Երբ Ազգային ժողովում անմեղ հարց էի տալիս, թե արդյո՞ք դրանք ապահովելու են պատերազմի դեպքում կոլեկտիվ միջամտություն Հայաստանի ու Արցախի համար, կրկին իշխող կոալիցիան մեղադրում էր “արևմտյան պատվերի” մեջ ու ԱԺ ամբիոնից հոխորտում՝ “այո, պետք լինի մեր պապերի նման Կրեմլն էլ կպաշտպանենք” /չեմ չափազանցացնում, այդպիսի հայտարարություն է հնչել իմ ելույթին ի պատասխան․․․/
Ու հիմա այս ամենից դուրս գալը կրակ է, դրա մեջ մնալը՝ կրակ է․․․

Գիտեք, թե որքան նման դետալներ կան, որոնց մասին ժողովուրդը չգիտի․․․ Սա մի չնչին մասն է ընդամենը․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում