Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Գիշերվանից Հայաստանին պարտադրվող երկարատև քաոսի նպատակը

Սահմանային իրավիճակը, որը լարվածության հայտնի ռեժիմում հայտնվեց Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, շարունակում է ծավալվել բարեբախտաբար կայուն, բայց միաժամանակ հանգուցալուծումից կարծես թե հեռու բազմաշերտ միջազգային գործընթացի տրամաբանությամբ: Մենք դիտարկում ենք դրա հետ կապված դրվագներն ու զարգացումները, փորձում հասկանալ ներգրավված ուժային կենտրոնների և դերակատարների դիրքորոշումներն ու մոտիվները, սակայն հարկ է թերևս վերադառնալ նաև իրավիճակի հենց սկզբից մեր արած հարցադրմանը՝ ինչպես էր հնարավոր, որ ադրբեջանցիները առանց դիմադրության առաջացան մոտ երեք կմ, ինչու՞ բավարար չափով պաշտպանված և ապահովված, կահավորված չի եղել ՀՀ պետական սահմանը, հատկապես այն դեպքում, երբ հարևանը Շվեյցարիան կամ Լյուքսեմբուրգը չէ, այլ Արցախը թուրք-ահաբեկչական պատերազմով գրոհած Ադրբեջանը:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են պատճառաբանություն, որ եղանակային պայմանները, ձմեռային հանգամանքը թույլ չեն տվել բարձրադիր գոտիներում արդյունավետ կառավարել սահմանը: Այդ բացատրությունն ակնհայտորեն գոհացնող չէ, որ տվել է ԱԺ մեծամասնության պատգամավորներից մեկը:  Միաժամանակ կա թերևս խորքում ընկած օբյեկտիվության հանգամանքը, ելնելով հետպատերազմյան իրավիճակից և հայկական զինուժի ստացած բավականին ցավալի և զգալի հարվածից, թե մարդկային, թե ռազմա-տեխնիկական իմաստով: Այդուհանդերձ, հազիվ թե Հայաստանում հնարավոր չլիներ արագորեն փոխհատուցել մարդուժի անհրաժեշտությունը, և լուծել նաև նյութատեխնիկական հարցերը: Հետևաբար, այստեղ իհարկե կարծես թե չկա համոզիչ բացատրություն: Այն դեպքում, երբ որքան էլ դիտարկենք ստեղծված իրավիճակում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, գործընկեր ու բարեկամ այլ երկրների մեզ համար շահեկան կամ ոչ շահեկան վարքագիծը, աներկբա է մի բան, որ թերևս մենք պետք է այդ վարքագիծը մեզ համար շահեկան հուն մղելու համար կարողանանք նաև անել մեզանից առավելագույն հասանելիքը, այն, ինչը մենք պետք է անեինք և չէր անելու մեզանից բացի ոչ ոք: Ըստ այդմ, իրողությունն այն է, որ մենք ենք թույլ տվել , որ ադրբեջանցիները առաջանան անարգել, լավ իմանալով, որ գործ ունենք նրանց հետ: Եվ սա չունի արդարացում:

Միևնույն ժամանակ նաև հարկ է այստեղ արձանագրել, որ անելիքի հարցում պատասխանատվությունը ոչ միայն կառավարող ուժի դաշտում է, այլ նաև այն ուժերի, որոնք նոյեմբերի 9-ի գիշերից ի վեր, հանուն անձնական կամ խմբային իշխանական հավակնությունների, հանուն պարզունակ շահադիտության սկսել են Հայաստանում հետպատերազմյան քաոսի ձևավորումն ու պահպանումը, կանգ չառնելով ըստ էության որևէ միջոցի առաջ և օրակարգ բերելով ոչ թե հստակ և առարկայական հարցադրումներ կոնկրետ խնդիրների հետ կապված, որը քաոսի փոխարեն կառաջացներ պատասխանատվության խստագույն միջավայր, այլ մեդիատեռորի անդադար դրսևորումներով նենգափոխելով և խեղելով հասարակական-քաղաքական ամբողջ միջավայրը՝ հիմքում ունենալով զուտ անձնային շահերը կամ անձնային հարաբերությունների հետ կապված հաշիվները: Ինչ դեր են ունեցել այդ հարցում հնարավոր արտաքին ազդեցություններ, սա էլ արդեն իրավիճակի մյուս կողմն է, որտեղ նաև այն հարցն է, թե արդյո՞ք հենց այն նպատակով չէ Հայաստանին պարտադրվել և պահվել հետպատերազմյան քաոսի գերբարձր տոնը՝ որպեսզի Հայաստանը առավելագույնս զրկված լինի հետպատերազմյան անհրաժեշտ գործողությունների հնարավորությունից: Ի վերջո, պետք չէ կտրվել իրականությունից և իրողություններից, և, եթե պատերազմի հրադադարից անմիջապես հետո Հայաստանին պարտադրվում, հետո արդեն ավելի ու ավելի իռացիոնալ տրամաբանությամբ պահվում է ներքաղաքական քաոսի ռեժիմը, ապա այստեղ ձևավորվում են կառավարման արդյունավետությանը սպառնացող օբյեկտիվ գործոններ: Չլինեին դրանք, կլինե՞ր ավելի արդյունավետություն: Գուշակությամբ զբաղվել իհարկե պետք չէ, բայց անկասկած է, որ կլիներ էֆեկտիվ քայլերի ավելի հարմար միջավայր և հնարավորություն, հետևաբար դրանք չլինելու պարագայում կլիներ այդ հնարավորությունը չօգտագործող կառավարության հանդեպ հանրային ավելի խիստ վերաբերմունք, որից կառավարությանը հնարավոր չէր լինի խուսանավել ներքաղաքական անկայունության ակնհայտ փորձերը մատնացույց անելու միջոցով:

Լուսանկարը՝ Civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում