Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Պատրոն Դավոյի» ազատման մեջ դատարանը մեղք չունի. Գործը թերի է քննվում ու հիմնական մեղքը դատախազությանն է

ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր վերացրել է Դավիթ Գալստյանի խափանման միջոցը։ Նա այսօր ազատ կարձակվի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ «Դատարանը վերացրել է կալանավորումը։ Դավիթ Գալստյանը շուտով ազատ կարձակվի։ Տեխնիկական հարցեր են։ Համապատասխան փաստաթղթերը քրեակատարողական հիմնարկ տանելուց հետո Գալստյանն արդեն ազատության մեջ կլինի»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 1-ին ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նա փետրվարի 2-ին կալանավորվել էր։

Ըստ ԱԱԾ քրեական գործի ՀՀ ՊՆ-ի զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը տրամաբանական է համարում, որ Դավիթ Գալստյանը պետք է ազատ արձակվեր, քանի որ եթե այս գործով հիմնական մեղավորներից ոչ ոք ձերբակալված չէ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, զենքը ընդունող հիմնական պատասխանատուներ չկան կալանավորված, ապա ինչու պետք է Գալստյանը ազատության մեջ չլինի. «Դավիթ Գալստյանի մեղադրանքին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից, փաստաթղթերին ծանոթ չեմ, բայց եթե խոսքը գնում է  նրա մասին, որ Դավիթ Գալստյանը անորակ ռազմամթերք է մատակարարել, ապա դա նորմալ է, նա բիզնեսմեն է, նա կարող է ցանկացած տեսակի ապրանք մատակարարել։ Դավիթ Գալստյանը կարող է զենքի փոխարեն ջերմուկի դատարկ շիշ բերեր հանձներ արկի տեղը։ Այդ ապրանքը ընդունողը պետք է  մտածեր։ Ասեր՝ սա արկա։ Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ ՊՆ  բարձրաստիճան  ո՞ր պաշտոնյային մեղադրանք չի առաջադրվել այս 4-5 ամսում։ Նրանցից ոչ մեկ կալանավորված չէ։ Բա Դավիթ Գալստյանը ինչի՞ պետքա նստեր, եթե իրա հետ ոչ մեկ չի նստելու։ Ես լինեի  դատավորի տեղը ՝ տրամաբանական հարց կտայի՝ բա մնացածները ո՞ւր են։ Եթե դատախազությունը  քրեական գործով չի բերում անորակ զենքը ընդունողներին, գնահատողներին, այդ անորակ ապրանքը ռազմաճակատ ուղարկողներին, ապա  Դավիթ Գալստյանը ինչի պետքա մնա բերդում։ Բերդը հո գրավատուն չի՞»,-նկատեց Սիրունյանը՝ հավելելով, որ իր տպավորությամբ քրեական գործը շատ թերի է քննվում և դատախազությունը մեծ դերակատարություն ունի այդ հարցում։ «Սա հերթական ապացույցն է այն բանի, որ մեղադրող կողմը՝ դատախազությունը, գործը քննել է թերի։ Դավիթ Գալստյանի ազատ արձակման մեջ ոչ ինքն է մեղավոր, ոչ էլ դատարանը։ Հիմնական մեղքը մեղադրող կողմինն է, ոնց հասկանում եմ՝ դատախազությանը։ Իմ խորին համոզմամբ մեր իրավապահ մարմինները հեղափոխության  առաջին օրվանից մինչև այսօր զբաղված են ժողովրդին ջղայնացնելով, կառավարության, իշխանության դեմ տրամադրելով։ Եթե դատախազությունը կարողանում է շաբաթը երեք անգամ շատ բարեհաջող  կավիճ գողացող ուսմասվար բռնել, ապա ժողովրդի մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ այդ կավիճի գողությունից վերջին 20 տարում ուրիշ հանցագործություն չէ՞ր եղել։ Բա հեղափոխությունը ինչի՞ համար արվեց։ Նրա համար, որ դպրոցից էլ կավիճ չգողանա՞ն»,-եզրափակեց Սիրունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում