Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

«Արմենիա» առագաստանավի անձնակազմը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայ համայնքի հետ

Օգոստոսի 7-ին Զորի Բալայանի ղեկավարած «Արմենիա» առագաստանավի անձնակազմը Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի և դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ուղեկցությամբ հյուրընկալվել է Լիբանանի հայաբնակ Այնճարում: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Զորի Բալայանը և նավապետ Սամվել Կարապետյանը «Արմենիա» առագաստանավի անունից ծաղկեպսակ են զետեղել Մուսա Լեռան հերոսամարտի հուշարձանին: Այնուհետև Այնճարի Ս. Պողոս եկեղեցում տեղի է ունեցել հանդիպում այնճարցիների հետ, որտեղ ուղջույնի խոսքով հանդես են եկել «Կարմիր Լեռ» կոմիտեի անդամ Հակոբ Այնթափլյանը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և Զորի Բալայանը, իսկ նավապետ Սամվել Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճամփորդությունից: Հանդիսությանը ներկա էին պետնախարար, գեներալ Փանոս Մանջյանը, քաղաքապետ Կարո Փամբուկյանը, գյուղի երեք համայնքների հոգևոր հայրերը, Այնճարի բնակիչներ:

Օգոստոսի 8-ին Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքի հայրապետական ամառանոցում Զորի Բալայանի գլխավորած «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը: Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնի խոսքից հետո Զորի Բալայանը ներկայացրել է «Արմենիա» առագաստանավի անցած ծովային ուղին, որից հետո նավապետ Սամվել Կարապետյանը կաթողիկոս Արամ Ա-ին է փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դրոշը, որը շուրջերկրյա ուղևորության ամբողջ ընթացքում ծածանվել է «Արմենիա» առագաստանավի կայմի վրա:

Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որից հետո տեղի է ունեցել հանդիպում լիբանանահայ համայնքի քաղաքական կուսակցությունների, ազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում