Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Թե բա տնեսության զարգացման տասնամյակ. Հրապարակախոսը՝ Քոչարյանի տարիների մասին

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թե բա տնեսության զարգացման տասնամյակ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած նյույորքյան ահաբեկչությունը, Բուշի ու Բլեերի հայտարարած պատերազմը Իրաքին, ոչ միայն քաղաքական , նաեւ ու հիմնականում տնտեսական առումով համաշխարհային տնտեսությունը դուրս բերեց բնականոն զարգացումների տրամաբանությունից, եւ այդ ամենից բխող նավթի կտրուկ թանկացումը մի շարք երկրների՝ հատկապես Ռուսաստանի համար ապահովեց խոշոր ֆինանսական հոսքեր, որի հետեւանքով նաեւ իր ազդեցության գոտիներում սկսվեց նկատվել որոշակի տնտեսական ակտիվություն։

Հայաստանը այդ ամենից անմասն չմնաց, որովհետեւ այդ տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ի վրա շատ մեծ ազդեցություն ուներ աշխատուժի արտահանումը, որի հիմնական ուղղությունը ինչպես միշտ Ռուաաստանն էր։ Հիմա եկեք , այն ժամանակվա ՀՀ իշխանությունները գլոբալ պրոցեսների հետ կապված ֆինանսական հոսքերին զուգահեռ, ինչպիսի՞ տնտեսական ու քաղաքական համակարգ ձեւավորեցին։

Սա ամենակարեւոր դրվագաներից մեկն է Հայաստանի երեսունամյա պատմության մեջ։ Հենց այդ տարիների ընթացքում իննսունականների հարուստ տղերքը (շուստրի տղերքը) կամաց-կամաց դարձան քաղաքական իշխանության անբաժանելի մաս, տնտեսությունը քվոտավորվեց, ամենաշահութաբեր ոլորտները բաժանվեցին վերոնշված «շուստրի տղերքի» մեջ, որոնք դարձան այսպես կոչված օլիգարխներ, նրանց միացան նաեւ կրիմինալ(գողական) աշխարհի ներկայացուցչիները, կուսակցությունների մեծ մասը վերածվեցին կլանային հոգեբանությամբ առաջնորդվող կառույցների, իսկ իշխանական ընտանիքների կողմից բանեցվող սոցիալական դիրքի զոռբայությունները դարձան հասարակական գիտակցության ձեւ։
Հեշտ է համազգային ողբերգական տրամադրությունների ու համատարած հիասթափության ֆոնի վրա ռեաբիլիտացվել, բայց ոչ մեկը վերոնշված իրողությունները չի կարող ջնջել ժամանակակիցների հիշողությունից։ Իհարկե կգտնվեն փողոցային կոմպլեքսներով ապրող մարդիկ, որոնց համար նորմալ է ընտանիք պահելու պատրվագով գողության վայ մշակույթը, բայց ես համոզված եմ, որ հասարակության մեծ մասը՝ թեկուզ միայն զգացմունքների միջոցով թացը չորից շատ լա վ էլ տարբերում է։

Այդ, ո՞ր տասնամյակի մասին եք խոսում, այն տասնամյակի, երբ այն ժամանակվա ԱԱԾ տնօրենի որդին երևանյան երիտասարդների շրջանում վախի մթնոլորտ էր ստեղծել, որովհետեւ իր հայրը նախագահի ամենահավատարիմ մարդկանցից էր, իսկ դա արդեն անպատժելիության միջոց էր։

Հա՜, երեւի այն տասնամյակի մասին եք խոսում, երբ քուչի «լավ տղերքը» հպարտանում էին, որ քվեարկել են Ս. Դեմիրճյանի օգտին, բայց տասը քվեաթերթիկ էլ լցրել են Ռոբերտ Քոչարյանի համար, հանուն լավ ախպերության շահերի, դե իսկ ոստիկանական ու դատաիրավական համակարգը այդ ամենին նայում էին նույն «պանյատկեքով», ախպերության համար ամեն բան կարելի է անել, վերջը մենք հո գործ տվող եվրոպացիներ չենք, որ այդ ընտանիք պահող «դուխով» տղերքին դատենք։ Երեւի այն տասնամյակի մասին եք խոսում, երբ ընտրակաշառքը դարձավ սովորական երևույթ, երբ դեպուտատ «ընտրվողը» պիտի պարտադիր թիկնազոր ունենար, գյուղի կամ քաղաքի բակերում խաղահրապարկ ու զրուցարան սարքեր, բանակում գտնվող երեխեքին արձակուրդ դասավորեր, կոմունալ ծախսերը վճարեր, եւ այսպես շարունակ։

Հիմա շատերը կասեն, թե բա սա գրելով Նիկոլին ես պաշտպանում, ոչ հարգելիներս, Նիկոլը այնպես է ձախողել հեղափոխական պրոցեսները, որ իմ նման հազարն էլ հայտնվի, նրան չի կարող քաղաքական առումով արդարացում գտնել, բայց երբ Նիկոլի ֆոնի վրա անցյալի աղբը փորձում են արդարացնել, էդ արդեն մի ամբողջ սերնդի տառապած կյանքի վրա կեղտաջուր լցնելու փորձ է, որը բոլորի՝ հատկապես այդ տարիներին ընդդիմադիր գործունեություն ծավալածների համար պետք է լինի անընդունելի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում