Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու ընտրություններին

«Որոշ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր տեղեկություններ, թե ես, այս կամ այն կուսակցության ցուցակով, մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, քանի որ լուրերը համառորեն պտտվում են` հարկ եմ համարում անդրադառնալ դրան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գայանե Աբրահամյանը։

«Առաջիկա ընտրություններին որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով չեմ մասնակցելու ընտրություններին։ Չնայած մի շարք առաջարկների, այս փուլում քաղաքական գործունեությունս եւ քաղաքական գործընթացներին մասնակցությունս համարում եմ ոչ նպատակահարմար, ինչպես հրաժարականիս հայտարարության մեջ հստակ շեշտել էի` կարգավիճակն ինձ համար չի կարող երբեք լինել ինքնանպատակ, ու եթե որպես պատգամավոր չեմ կարող իրապես ազդել որոշումների կայացման վրա, ապա գործունեության այլ հարթակները, որոնք շատ ավելի արդյունավետ են ու հստակ ծրագրային` կգերադասեմ։

Շարունակում եմ հասարակական գործունեությունս, հրաժարականից հետո աշխատանքի հիմնական ուղղություններս չեն փոխվել, առաջիկա տարիների հիմնական նպատակս է վիրավոր զինվորների եւ պատերազմի հետեւանքով տուժած ընտանիքների մասնագիտական կրթության, նոր կարողությունների զարգացման եւ աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, աշխատանք գտնելու եւ արժանապատիվ ապագա կառուցելու ծրագրերի իրականացումը, որն արդեն սկսել ենք ու եթե կուզեք աջակցել` մեկնաբանության մեջ դնում եմ ՀՂՈւՄը:

Այսօր էլ աշխատում եմ երիտասարդների կրթության, իրավունքների պաշտպանության, համայնքային զարգացման, կանանց կարողությունների զարգացման եւ կրթության նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերով։

Խնդրում եմ, որեւէ մեդիա կամ «խոհանոցային» հարթակներում մի քննարկեք իմ քաղաքական կարիերայի հնարավորությունը, եթե որոշեմ, որ շարունակելու եմ, ապա ինքս այդ մասին կհայտարարեմ, առաջիկա ընտրություններին դա վստահաբար չեմ անելու»,-գրել է Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում