Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

«Կոնդի նախաձեռնության նպատակները կասկածելի են»

Այսօր հայտարարվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հայտի գրանցման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ:

Այս առնչությամբ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցել է նաև Ճարտարապետների միությունը։ «Հայտարարվել է մրցույթ, ժյուրին կտեսնի՝ ինչ առաջարկներ են ներկայացվել։ Առաջարկ անողներն էլ առանձին ճարտարապետներ և ճարտարապետական խմբեր կլինեն: Մասնակցում են բոլոր ռեստավրատորները, հնագետների խմբերը, որոնք կուզենան այդ գործն անել»,- ասաց նա:

Մինասյանի խոսքերով՝ հիմնականն այն է, որ հին բնակավայրը պահպանվում է. «Դա կօժանդակի տուրիզմի զարգացմանը, արժևորում ենք, որ ունեցել ենք այդպիսի թաղամաս և այն, ինչ մնացել է դրանից, պետք է ճիշտ ձևով ներկայացնել տուրիստներին, շահագրգռել, որ նման թաղամաս ունենք»:

Նա ընդգծեց, որ «Հին Երևանը» բոլորովին այլ սկզբունքով է արվել։ «Ես միշտ դեմ եմ եղել, որ «Հին Երևանը» Կոնդում լինի, որովհետև կա Թամանյանի նախագիծը, որտեղ ամբողջը կանաչ գոտի է։ Սա բոլորովին այլ բան է, սա բիզնես ծրագիր է, բոլոր քաղաքները աշխատում են կանաչը պահել»,- ընդգծեց Մկրտիչ Մինասյանը:

Նույն խնդրի շուրջ բոլորովին այլ տեսակետ ունի ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թերահավատություն հայտնեց Կոնդի ծրագրի վերաբերյալ։ «Նախ ասեմ, որ վերջին հայտարարությանը ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ նախկին գործընթացի ավելի պաշտոնական և վերջնականացված տարբերակն է: Շատ մեղմ ասած, խիստ կասկածելի է, և ոչ ճիշտ ուղղությամբ է գործընթացը գնում: Ես անձամբ կարծում եմ, որ այս նախաձեռնության նպատակները առնվազն կասկածելի են: Հավանական է, որ դա մախինացիա է Կոնդի տարածքը ռեալիզացնելու համար: Այն ֆորմատը, որն կառավարությունն ընտրել է նախագծեր ներկայացնելու համար, շատ թերի, շատ խնդրահարույց է»,- ասաց նա:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Ավինյանի գրասենյակի ղեկավարի կողմից իրենց ևս հրավիրել էին, որտեղ ներկայացրել են այդ մրցույթի փաթեթը և ամբողջ գործընթացը. «Մենք մեր մտահոգությունները բարձրաձայնեցինք, բայց դրանից հետո չգիտեմ՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ: Խիստ կասկածում եմ, որ ինչ-որ բան փոխված լինի: Իրենք այդ նույն թերի ու անհասկանալի տեքստի հիման վրա մրցույթ են կազմակերպում: Ես չգիտեմ՝ մասնակիցները ովքեր կլինեն»:

Հարցին, թե մտահոգություններն ինչի՞ հետ են կապված, Սևադա Պետրոսյանը պատասխանեց. «Նախ՝ սկսենք հարցից, թե ինչու է հենց հիմա դա կազմակերպվում, ափալ-թափալ: Դա գոնե կասկածների տեղիք է տալիս, որ կառավարությունը փորձում է իր դեմքը փրկել, քան լուրջ նախաձեռնություն անել: Երկրորդ մտահոգիչ բանը կառավարության ներգրավվածությունն է այս հարցում, և քաղաքային իշխանության բացարձակ ոչ ներգրավվածությունը: Քանի որ քաղաքային իշխանությունն է առաջնային պատասխանատուն համայնքում զարգացման բոլոր ծրագրերի իրականացման համար, իսկ այս դեպքում քաղաքային իշխանությունը համարյա ոչ մի ձևով ներկայացված չի, սա կառավարության նախաձեռնությունն է: Սա նշանակում է, որ մենք փաստացիորեն չունենք քաղաքապետարան, քաղաքապետարանի փոխարեն աշխատում է փոխվարչապետի գրասենյակը: Ստացվում է, որ այդ գրասենյակն ավելի մեծ ազդեցություն և կապ ունի Երևան քաղաքի կառուցապատման, կառավարման և քաղաքաստեղծ գործընթացի հետ, քան քաղաքապետարանը: Դա, իմ կարծիքով՝ անընդունելի է:

Իսկ եթե խոսենք մրցութային փաթեթի մասին, ապա նույնիսկ չարժե դրան անդրադառնալ, որովհետև այդ տեքստը, որ ես կարդացել եմ, մեկ պարբերությունը մյուսին հակասում է: Այնտեղ բաց մրցույթ է հայտարարված բոլորի համար՝ անկախ մասնագիտական մոտեցումից: Իրենց ձևակերպմամբ, գաղափարների մրցույթ է լինելու, պատրաստվում են ունենալ հսկայական ժյուրիի կազմ, որն էլի, անհասկանալի է՝ ձև է, և այդ ժյուրին չունի հստակ առաջադրանք, թե ինչ ուղղությամբ պետք է ընտրությունը կատարվի»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում