Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ձայների 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը ընդունվել է առանց ընդդիմության մասնակցության ու քվեարկության։ Այսպիսով իշխող ուժը հրաժարվում է վարկանիշային ցուցակներից և հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում է փակ համամասնական կարգով։ Նախագծի 2-րդ ընթերցմամբ ընդունումը տեղի կունենա 24 ժամվա ընթացքում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախագահ Ավնիկ Մելիքյանի և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: