Wednesday, 15 05 2024
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բալայան-բալասանյանները երբեք չեն սովորում գոնե մեր սխալների վրա․ մեր տհասության սահմաններն է պետք ճշտել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ առաջընթաց կա։ Նա նշել է, որ աշխատանքային խմբերը հիմնականում քննարկում են երկաթգծի և ավտոճանապարհների հարցերը, սակայն խոսքը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը և ի՞նչ կարծիք ունեք խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված։

– Ընդհանրապես ցանկացած հաղորդակցություն գերադասելի է դրա բացակայությունից: Եթե 30 տարվա ընթացքում մենք չենք զորել արդիական ու այլընտրանքային կապուղիներ ստեղծել, ապա խորհրդային ժամանակների կապուղիների վերագործարկումը նույնպես ընդունելի է, եթե այն չվտանգի մեր հետագա զարգացումը: Խնդիրն այստեղ միանգամայն այլ է. արդյո՞ք մենք ընդունում ենք, որ քաղաքակիրթ աշխարհի դեմ տոտալ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանն է այն հուսալի երաշխիքը, որն ունակ է ապահովել կապուղիների անխափանությունը: Ով իշխում է ճանապարհներին, նա իշխում է տվյալ տարածաշրջանը: Վրաստանից վտարված, Ադրբեջանը Թուրքիայի հետ կիսելու հույսեր փայփայող և միայն Հայաստանի երկաթուղին զավթել կարողացած Ռուսաստանն ունի՞ այնքան ներուժ, որ տարածաշրջանային այդպիսի ռազմավարական պրոյեկտների իրականացում ստանձնի թեկուզ իր եղբայրական Թուրքիայի հետ համատեղ: Կարծում եմ՝ չունի: Բայց մեծ ախորժակ ունի, թեև միայն ռուսերենում կա այս արտահայտությունը՝ «В России две беды: дураки и дороги» («Ռուսաստանը երկու դժբախտություն ունի՝ հիմարները և ճանապարհները»):

– Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ճանապարհների վերաբացումը, առհասարակ ապաշրջափակման գաղափարն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ Հայաստանը կարող է  շահած դուրս գալ դրանից, թե՞ կան ռիսկեր։

– Օրերից մի օր, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհները գործելու են. խնդիրը, կրկնեմ, այն է, թե ո՛վ է վերահսկում դրանք: Ճանապարհների վերահսկողությունն ուղիղ համեմատական է պետության անկախության աստիճանին: Իր մասով լուրջ անհանգստություն արդեն իսկ ցուցադրել է Վրաստանը: Իսկ թե Հայաստանը որքանո՞վ շահած դուրս կգա ռուս-թուրքական այս պրոյեկտից, կախված է ոչ միայն այն բանից, թե մե՞նք ենք վերահսկում դրանք (ինչը գրեթե բացառված է, և մենք դրանով կկորցնենք ամենաթանկից՝ անկախությունից ևս մի կարևոր հատված), այլև նրանից, թե ի՛նչ ենք պատկերացնում «շահ» ասելով: Ըստ իս, սկզբնական շրջանում Հայաստանը ևս տնտեսական որոշ շահավետ վիճակ կունենա, բայց կարճ ժամանակ անց կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի հումքային աղքատ կցորդը՝ էժան աշխատուժով և արտագաղթող բնակչությամբ:  Դատապարտված են այն ազգերը, որոնք իրենց հայրենիքը չափում են առաջին հերթին դրամական շահով: Եթե մենք ունենայինք բազմապրոֆիլ անվտանգային համակարգեր, այլ ոչ թե ռուսական կցորդներ, ապա զգուշանալու կարիքը մեծ չէր լինի, գուցե հնարավոր լիներ նույնիսկ ողջունել:

– Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը վստահ է, որ առնվազն ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են։ Ունե՞ք նման վստահություն։

– Մեր 30-ամյա զրկանքները, մեր հազարավոր զոհերը, մեր երկրի հյուծումը մի՞թե նրա համար էին, որպեսզի վերադառնայինք խորհրդայինի իրավիճակին, թե՞ որպեսզի Ռուսաստանը «Գաբալայից» 2013-ին ամոթահար վռնդվելուց հետո կրկին կարողանար 2020-ին վերադառնալ Ադրբեջան: Արցախի սահմանները ճշտելուց առաջ մեր տհասության սահմաններն է պետք ճշտել: Այդ քարտուղարն առանց հասկանալու պարզապես կրկնել է ռուսների տված հուսադրումը, ինչպես ժամանակին մեր հավատավոր ժողովրդի առջև կրկնեցին Զորի Բալայանն ու Սիլվա Կապուտիկյանը, երբ Մոսկվայում նրանց այն հարցին, թե կարո՞ղ ենք գոնե փոքրիկ հույս ունենալ Արցախի հարցում, պատասխանել էին. «Ինչո՞ւ փոքրիկ, հակառակը՝ մեծ և կարմիր»: Թե՛ մեծը, թե՛ մանավանդ մեր արյան կարմիրը մենք ունեցանք: Ցավալին այն է, որ բալայան-բալասանյանները երբեք չեն սովորում գոնե մեր սխալների վրա: Եվ առ Ռուսաստանն ունեցած այդ կույր ու բութ «հավատքը» մեր ժողովրդին ու պետությունը տանում են դեպի կորուստներ ու կորուստներ: «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին ծաղիկը ճոճք է թվում, աշխարհը՝ երանավետ բուրաստան»,- կասեր Բակունցը:

Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով, և որ զորակոչ չկա: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ստացվում է, որ այլևս Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞։

– Այդպես էլ պետք է ստացվեր վերջաբանը. արցախցիների նույնիսկ անվտանգության երաշխավորի կարգավիճակը խլվեց Հայաստանից: Իսկ դա նշանակում է, որ կա՛մ Ռուսաստանն ինչ-որ բանի դիմաց կրկին կվաճառի Արցախից մնացած հատվածը ևս՝ բնակչությանը Ռուսաստան տեղափոխվելու «երանավետ» անձնագրեր բաժանելով, կա՛մ մենք կհասկանանք այս վայրենի խաղը և վերջապես կկատարենք մեր քաղաքակրթական ու անվտանգային ընտրությունը: Հայաստանի դեմ որպես շանտաժի միջոց կօգտագործվի պատանդառված Արցախի ու արցախցիների անվտանգության հարցը՝ մեզնից խլելով պետականության վերջին փշրանքները: Սակայն վհատվել պետք չէ. ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ մանավանդ աշխարհում միայն Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը չեն, որ կարողանան իրականացնել իրենց բարբարոսական ծրագրերը՝ այս անգամ էլ Կարսի պայմանագիրը «3+3» կամ մեկ այլ անվամբ կոչելով: Աստված պահպանի Հայաստանը, Ամերիկան և քաղաքակրթական մեր բոլոր դաշնակիցներին: Բայց մենք էլ չզլանանք պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում