Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Պարտությունից հետո առաջնորդները հրաժարական են տալիս, իսկ ՀՀ-ում իշխող թիմը հարցը տեղափոխել է նախկինների դեմ պայքարի դաշտ․ Տարասով

«Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին հարցն է և ցանկալի է, որ ներքաղաքական խնդիրները լուծվեն խաղաղ ու սահմանադրական ճանապարհով։ Սա է Ռուսաստանի դիրքորոշումն ու այն անփոփոխ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այդուհանդերձ, Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին. «Ուզեք թե չուզեք, քաղաքական սուր ճգնաժամը խանգարում է Հայաստանի զարգացմանը, խոչընդոտում կառավարմանը։ Պարբերաբար պետական շենքեր, նախարարություններ են գրավում, ինչը կառավարման ճգնաժամ է առաջացնում։ Ինչ-որ լուծում պետք է գտնվի, իսկ թե ինչպիսի լուծում՝ քաղաքական ուժերը պետք է որոշեն։ Հարցն այստեղ այն է, թե ինչքանով է վարչապետ Փաշինյանը պատրաստ կոմպրոմիսային լուծման։ Շատ դժվար է այժմ դատողություններ անել»։

Տարասովը նաև նկատեց, որ աշխարհի ամենատարբեր երկրներում նման խոշոր պարտություններից հետո առաջնորդները հրաժարական են տալիս։ Մինչդեռ, ըստ քաղաքագետի, իշխող թիմին հաջողվել է դիսկուրսը տեղափոխել նախկինների դեմ պայքարի դաշտ. «Պարադոքս է։ Նման պարտություններից հետո սովորաբար իշխանությունները հրաժարական են տալիս։ Հիմա Փաշինյանն ասում է, որ պարտության մեղավորը գեներալիտետն էր, և որ նրանց վրա կար նախկին իշխանությունների ազդեցությունը։ 2 միլիոն հայության մեջ չկայի՞ն այլ գեներալներ, որ մինչ այժմ պաշտոնավարում էին նախկին իշխանությունների ենթակա գեներալները։ Մի փոքր տարօրինակ իրավիճակ է։ Հասկանալի է, որ ամբողջ հայրությունն այժմ ողբերգություն է ապրում, ու այս իրավիճակը շատ ծանր է բոլորի համար, բայց լուծումներ են պետք։ Հարցն այն է, որ հայերը ոչ միայն Ղարաբաղն են կորցրել, այլ նկատենք, որ շատ մեծ անկում է ապրել հայկական Սփյուռքի հեղինակությունը, այդ թվում նաև Ռուսաստանում»։

Քաղաքագետը նկատեց՝ արդեն հստակ է, թե ինչպես Փաշինյանը մտավ պատմություն, իսկ թե ինչպես դուրս կգա այդ պատմությունից՝ առայժմ անհայտ է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում ապրող հայերի և հատկապես օլիգարխների տրամադրվածությանը, Ստանիսլավ Տարասովն ընդգծեց. «Նախ և առաջ նկատենք, որ Ռուսաստանում բնակվող հայերը Ռուսաստանի քաղաքացի են։ Այո՛, իրենք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, և մենք այդ առումով որևէ առարկություն չունենք։ Կան այնպիսիք, որոնք աջակցում են Փաշինյանին, կան նաև այնպիսիք, որոնք դեմ են Փաշինյանին, համարում են, որ նա հասարակությանը տրամադրել է իրար դեմ, և որ նրա պատճառով կորցվել է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև հայկական պետականության կորստի վտանգ կա։ Դա նրանց անձնական կարծիքն է, ու Մոսկվան այդտեղ որևէ միջամտություն չունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում