Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Քաղաքական գործիչներին մեսիջ է հղված, որ նստեն բանակցային սեղանի շուրջ․ Փամբուխչյանը ԳՇ պետի հեռացումն անհրաժեշտ է համարում

Քաղաքականությամբ զբաղվող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռացվի իր պաշտոնից, քաղաքական գործիչների կոնսուլտացիաների և քաղաքական գործընթացների միջոցով պետք է լուծվեն ներքաղաքական խնդիրները` գալով կոմպրոմիսի և կոնսենսուսի։ Այս մասին ասաց  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

«Մասնավորապես, շանս է տրվել քաղաքական բանակցային սեղանի շուրջ նստելու այնպիսի քաղաքական գործիչների, ի դեմս Վազգեն Մանուկյանի, որոնք աչքի են ընկնում ժամանակ առ ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, բռնություններով ուղղորդված գործողություններ կատարելու կոչեր անելով, անգամ այդ մարդուն որոշակի մեսիջ է հղված, որ գա նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Փամբուխչյանը։

«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջման փորձ, որին միացել է նաև Գլխավոր շտաբը, ինչի իրավունքը սահմանադրորեն չունի։

«Գլխավոր շտաբի ապօրինի քաղաքական միջամտությանը և քաղաքական հայտարարություններին, ցավոք, սատար է կանգնել նաև ՀՀ նախագահը։ Փոխանակ Օնիկ Գասպարյանը զբաղված լիներ բանակի վերակազմավորման և օրենքով սահմանված մյուս գործառույթներով, նա մտել է քաղաքական դաշտ, որը անթույլատրելի է և հակասահմանադրական։ Նա պետք է այդ ամենի համար պատասխանատվություն կրի, նաև` հետագա գործողությունների համար, այդ թվում՝ հանրապետության նախագահը»,- ասաց Փամբուխչյանը։

Ըստ Փամբուխչյանի՝ եթե վարչապետի կողմից ինչ-որ մեկի պաշտոնի նշանակումը համարվեր հակասահմանադրական, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, որովհետև հնարավոր է այդ մարդը խնդիրներ ունենար իրավական չափորոշիչների հետ կապված, բայց երբ ազատումն է համարվում հակասահմանադրական, ուղղակի ծիծաղելի է։

«Հանրապետության նախագահի մեջբերած խոսքերը և պատրվակը ուղղակի վստահություն չեն ներշնչում»,- հավելեց նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում