ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անխափան հասավ կառավարության երրորդ մասնաշենք և մտավ ներս։ Շենքն ամբողջությամբ շրջապատված էր ոստիկանական մեծ խմբերով և անգամ լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ շենքին։
Մինչ այդ դրսում հավաքվածները գոռում էին` «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ինչի՞ց ես վախենում»։