Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Վտանգավո՞ր են արդյոք պատվաստանյութերը մարդու համար

Մի կողմից տարածվում է քովիդ 19 հիվանդությունը, մի կողմից պատվաստումների են ենթարկվում մարդիկ, մեկ այլ կողմից էլ տարածվում են բացասական լուրեր այդ պատվաստումների մասին, մտավախություն ու վախ:

Աշխարհում արդեն ավելի քան 100 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: 2 միլիոն մարդ էլ զոհ է գնացել այս հիվանդությանը: Սակայն հակառակ հիվանդության հետ կապված այս մտահոգիչ թվերին, մարդկանց մի շերտ ավելի շատ մտահոգված է պատվաստանյութերի հարցով:

Մի մասն ասում է, թե չի հավատում պաշտոնական լրատվությանը: Մի մասն էլ ասում է, թե չի պատկերացնում ինչպես է պատվաստանյութն ամրապնդելու իր իմունային համակարգը: Կա մարդկանց մի ավելի զարմանալի շերտ, որոնք ասում են, թե ինչու իրենք պիտի ենթարկվեն պատվաստման, եթե իրենք այդ հիվանդությամբ չեն վարակվելու: Այս վերջինները պարզապես չեն հանդիպել այն անձանց, որոնք մտածում էին իրենց նման ու հիմա տառապում են հիվանդանոցներում, կամ էլ արդեն հեռացել են կյանքից:

Մարդկանց մի հատվածն էլ կարծում է, որ հենց պատվաստանյութը կարող է իրենց վարակել կորոնավիրուսով: Գիտնականները փորձում են նրանց բացատրել, որ պատվաստանյութը ստացվում է մեռած կամ լիովին թուլացած վիրուսից ու չկա այս հարցում մտահոգվելու կարիք:

Քլիվլենդի կլինիկայից Թոսին Գոջեն ասում է, այս պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան նորություն չէ: ‘’Այս նույն տեխնոլոգիայով են արտադրվել նաեւ այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը’’, ասում է նա:

Առողջապահութան համաշխարհային կազմակերպության ինտերնետային էջում կան բոլոր այս հարցերի պատասխանները: Գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե ովքեր են հատկապես վարակվում կորոնավիրուսով: Պատասխանն է. ‘’Բոլորը կարող են վարակվել’’:

Կա՞ արդյոք սննդամթերք, որը կարող է կասեցնել վիրուսի տարածումը, ասենք սխտորը: Պատասխանն է. ‘’Այդ մասին փաստեր չկան’’:

Մյուս ամենամտահոգիչ խնդիրը շատերի համար. ‘’Իսկ արդյո՞ք այս պատվաստանյութերը չեն փոխում իրենց ժառանգականության կոդը’’: Կան մարդիկ, ովքեր լուրեր են տարածում, իբր այն ոչնչացնում է մարդու ԴՆԹ-ը ու մարդը վերածվում է կիսամարդու, քանի որ նրանց մեջ տեղադրում են նանո-մասնիկներ:

‘’Ոչ’’, ասում են մասնագետները, ‘’Պատվաստանյութը չի փոխի ձեր ԴՆԹ-ը: Այն չի փոխի ձեզ որպես մարդկային էակ’’, ասում են նրանք:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, հարկավոր է անցկացնել զանգվածային կրթական միջոցառումներ, հատկապես ավելի կասկածամիտ եւ մինչեւ ըմբռնելը, ավելի երկար ժամանակ պահանջող անձանց համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում