Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում

Շաքարախտի դեմ դեղամիջոցը նպաստում է անպտղության բուժմանը

Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է մետֆորմինը՝ դեղամիջոցը շաքարախտի դեմ, ազդում վերարտադրողական համակարգի վրա: Նրանք պարզել են, որ այն նպաստում է ձվարանների և ամորձիների վերականգնմանը հորմոնալ խնդիրներ և անպտղություն ունեցող հիվանդների շրջանում: Ապագայում դա կօգնի բարձրացնել վերարտադրողական համակարգի հիվանդությունների բուժման արդյունավետությունը: Հոդվածը հրապարակվել է Pharmaceuticals (Բազել) ամսագրում: Այս հետազոտությանն աջակցել է Ռուսաստանի գիտական հիմնադրամի (RSF) Նախագահական ծրագրի դրամաշնորհը:

Այսօր մետֆորմինը լավ ուսումնասիրված դեղ է 2-րդ տիպի շաքարախտի և նյութափոխանակության համախտանիշի դեմ: Այս հիվանդությունները կապված են հորմոնալ և նյութափոխանակության խանգարումների հետ: Այսօր Ռուսաստանում բնակչության 5%-ը հիվանդ է 2-րդ տիպի շաքարախտով, և յուրաքանչյուր հինգերորդ մարդը տառապում է նյութափոխանակության խանգարման համախտանիշով:

Առողջ մարդու մեջ ինսուլինը բջիջներին օգնում է էներգիայի հիմնական աղբյուրը՝ գլյուկոզան որսալ: Շաքարախտի և նյութափոխանակության խանգարման համախտանիշի դեպքում հյուսվածքները վատ են ճանաչում ինսուլինը և թույլ չեն տալիս, որ գլյուկոզան մտնի բջջի մեջ: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խաթարում է անոթային ֆունկցիան, հանգեցնում երիկամների անբավարարության, առաջացնում է բորբոքումներ և, ինչպես պարզվում է, խաթարում է վերարտադրողական համակարգը: Մետֆորմինը մեծացնում է հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ, նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և նպաստում քաշի կորստին: Ի.Մ.Սեչենովի անվան ՌԱՍ (Սանկտ Պետերբուրգ) անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ վերլուծելով այս դեղամիջոցի ազդեցությունը տղամարդկանց և կանանց վերարտադրողական համակարգի վրա: Դրա հիման վրա նրանք լայնածավալ ակնարկ են հրապարակել, որում ամփոփել են առաջատար օտարերկրյա գիտնականների ուսումնասիրությունները և ներկայացրել սեփական արդյունքները:

Կլինիկական ուսումնասիրությունները հաստատել են, որ մետֆորմինը ոչ միայն բարելավում է վերարտադրողական համակարգի գործունեությունը երկու սեռերի շրջանում, այլև բարենպաստ ազդեցություն է ունենում նորածինների առողջության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում