Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Արդեն խոսում են տարբերակներից

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը այսօր հայտարարել է, որ արտահերթ ընտրություն կարող է լինել միայն 1998 թվականի արտահերթ ընտրության համանմանության դեպքում:

Ի՞նչ նկատի ունի Գալուստ Սահակյանը 1998-ի դեպքը հիշատակելով: Նա նկատի ունի ներիշխանական հեղաշրջո՞ւմ, թե՞ Ղարաբաղի հարցում այնպիսի զարգացում, որը Սերժ Սարգսյանին կստիպի իրավիճակից դուրս գալու ելք դիտել հրաժարականը: Չէ՞ որ 1998 թվականին երկու պարագան էլ առկա էր, կամ առնվազն կարող էր առկա լինել: Ի վերջո, հասկանալի է, որ «հայտնի ուժերի» դիրքորոշումը թուլացրեց նախագահ Տեր-Պետրոսյանին և քանի որ 1996-ի ընտրությունից հետո էլ թուլացել էր հասարակության հետ նրա կապը, նա ավելորդ և փաստացի թե՛ իր, թե՛ պետության համար վտանգավոր համարելով առճակատումը, հեռացավ:

Այսինքն, Ղարաբաղի հարցը դարձավ առիթ մի քանի պաշտոնյայի համար, որ ներիշխանական հեղաշրջում իրականացվի և նախագահին պարտադրվի հրաժարական: Մյուս կողմից, կամ նաև այն պարագան, որ Տեր-Պետրոսյանն ինքը գնահատելով իրավիճակը, ներքին ու արտաքին գործոնները՝ որոշեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանն արտաքին ճնշումներից և ճակատագրական պարտադրանքից զերծ պահելու համար այդուհանդերձ հրաժարվել իշխանությունից՝ դա դիտելով որպես առնվազն ժամանակ շահելու հնարավորություն, իսկ ընդհանրապես՝ հնարավորություն իրավիճակը շրջելու, փոխելու 1996-ից առաջացած մթնոլորտը, լարվածությունը, և Հայաստանին այսպես ասած երկրորդ շունչ հաղորդել:

Այլ հարց է, իհարկե, որ իրականում երկրորդ շնչի փոխարեն Հայաստանը բոլորովին այլ բան ստացավ և 1998-ի իշխանափոխությունից հետո երկրում կտրուկ կերպով արագացավ այն արատների ծավալումը, որոնք մինչ այդ կային: Ավելին, արատները ոչ միայն աճեցին ինքնին՝ ծավալով և քանակով, այլ նաև ենթարկվեցին մուտացիայի: Արդյունքում, պետության համար լավ հնարավորություն ենթադրող 1998-ը վերածվեց պետության գաղափարի և կառուցվածքի դեգրադացման կարևորագույն մեկնակետի:

Հիմա, ի՞նչ նկատի ունի Գալուստ Սահակյանը, երբ հիշեցնում է 1998-ը: Նկատի ունի, որ Սերժ Սարգսյանին հնարավոր է՝ միայն ներիշխանական հեղաշրջման միջոցով, այսինքն իշխանության ներսից հեռացնել, եթե նկատի ունի, որ նա կհեռանա միայն Ղարաբաղի հարցում անելանելի վիճակում հայտնվելու և գոնե այդ պարագայում պետության շահն իր իշխանությունից վեր դասելու դեպքում:

Շատերը կասեն, թե դե Գալուստն է, մի բան ասել է: Իշխանության հայաստանյան համակարգը «մի բան» ասել գրեթե չի ենթադրում, Գալուստի պարագայում՝ առավել ևս: Հետևաբար, ով մի բան ասում է, ինչ-որ կերպ արտահայտում է իշխանության ներսում առկա տրամադրությունները:

Իսկ այդ առումով հետաքրքրական է, որ իշխանությունը թեև մերժում է արտահերթ ընտրությունն ու հայտարարում, թե դրա նախադրյալներ չկան, այնուհանդերձ սկսել է խոսել արդեն արտահերթի հնարավոր դեպքերի կամ տարբերակների մասին: Չէ՞ որ կարող էին նաև 1998-ի տարբերակը բացառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում