Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Խորքային խնդիրը, որ գալիս է դեռևս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անցումից

Տնտեսությունն ու քաղաքականությունը միմյանցից անբաժանելի են, փոխազդված: Դրանք համատեղ են ձևավորում շահերը, առավել ևս գլոբալացված և տեխնոլոգիական անդադար հեղափոխության ռեժիմում հայտնված աշխարհում: Ինչպես հավի և ձվի պարագայում, այս դեպքում էլ թերևս գործ ունենք հավերժական հարցի հետ՝ տնտեսությունն է քաղաքականություն ձևավորում և պայմանավորում, թե քաղաքականությունը տնտեսություն: Թերևս մի բան ակնառու է, որ մեկը չի կարող գոյություն ունենալ կամ առաջ շարժվել առանց մյուսի: Այս իրողությունն ահա Հայաստանում համակարգային ճգնաժամի խորքային պատճառներից մեկն է:

Պատճառ, որն իր ազդեցությունը սկսել է դրսևորել դեռևս հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, երբ 2009 թվականին Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում գրանցվեց աշխարհի խոշորագույն անկումներից մեկը՝ 14 տոկոս, դրա պատճառը լոկ ճգնաժամը չէր: Դրա պատճառն այն էր, որ քաղաքական իշխանությունից հեռանալով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը էապես նվազեցրեց նաև իր այսպես ասած տնտեսական մասնակցությունը ներքին կյանքին, որովհետև այդ մասնակցությունը փոխպայմանավորվում ևյ մոտիվացվում էր քաղաքական շահերով: Փոքր ինչ կոպիտ ասած՝ ինչու՞ կապիտալը գեներացնել կամ աշխատեցնել մի պարագայում, երբ դրա քաղաքական շահն ավելի շուտ զգալու է նոր նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը չկարողացավ գտնել այդ կապիտալի համարժեք փոխարինում արդեն հենց տնտեսական ճգնաժամի պատճառով, ի լրումն իհարկե քաղաքական խնդիրների: Հաջորդեց մեծ հաշվով այդ հիմքով ներհամակարգային դիմակայության տասնամյակը: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում խնդիրը դարձավ ավելի սուր, քանի որ քաղաքական իշխանության ձեռքում չեղած, հեռացված համակարգի ձեռքում գտնվող խոշոր կապիտալի հիմնական մասը ոչ միայն չպայմանավորվեց նոր իշխանության հետ, այլ գնաց դրա դեմ: Այդպիսով, Հայաստանում քաղաքական և տնտեսական այսպես ասած ստատուս-քվոները խոշոր հաշվով էապես տարբեր են,  և խրամատավորված: Դա ճգնաժամի առանցքային հիմքերից է, որը կարող է հանգուցալուծվել կամ որոշակի կանոնների շուրջ համակեցության մասին պայմանավորվածությամբ, կամ տնտեսական ստատուս-քվոյի փոփոխությամբ: Դա էլ իր հերթին իհարկե առաջ է բերում փոփոխության ձևի հարցը՝ «կուլակաթափությո՞ւն», թե՞ ներդրումային նոր նախաձեռնությունների միջոցով այսպես ասած հարաբերակցության փոփոխություն: Կուլակաթափությունը Հայաստանի համար կունենա վատ հետևանք, ինչպես ունեցել է այդ ճանապարհով գնացած գործնականում բոլոր երկրների համար:

Մնում է պայմանավորվածությունը կամ ներդրումային հոսքերի միջոցով տնտեսական ստատուս-քվոյի փոփոխությունը, երբ նախկին համակարգի ձեռքին եղած կապիտալը չի ենթարկվի որևէ վտանգի, բայց միևնույն ժամանակ չի ունենա այն տեսակարար կշիռը, որ էական վտանգներ կամ ռիսկեր կստեղծի քաղաքական կայունության համար: Ի դեպ, դա ևս կարող է լինել հաջորդ քայլով արդեն որոշակի նոր կանոնների շուրջ պայմանավորվածության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում