Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Եթե պատերազմից հետո կրակոց չի եղել երկրի ներսում, չի նշանակում չի լինելու

«Առաջին լրատվայան»-ի զրուցակիցն է «Հանարապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

– Հարգելի՛ Սարգսյան, ի՞նչ եք մտածում արտահերթ ընտրություններ անել-չանելու մասին:

– Խնդիրը մի քանի հարթություն ունի: Եթե նայում ենք զուտ «Իմ քայլի» հայտարարությանը կամ մոտեցումներին, ապա ՀՀ բոլոր կուսակցությունները, քաղաքական ուժերը, այդ թվում նաև մեր կուսակցությունը տեսակետ են հայտնել, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են: Մինչև նոյեմբերի 9-ը ապրում էինք այլ Հայաստանում, հիմա ունենք այլ Հայաստան, և ներքաղաքական խնդիրների լուծման միակ տարբերակը համարում ենք սահմանադրական ճանապարհով արտահերթ ընտրությունների անցկացումը: Քաղաքական դաշտում բոլորը տեսնում են արտահերթ ընտրություններ, խնդիրը կազմակերպիչների և կազմակերպման ժամկետների մեջ է: Եվ հիմնականում նշվում է, որ չեն վստահում, որ այս իշխանությունն արդար ընտրություններ կկազմակերպի, համարում են, որ այս իշխանությունները խոցելի են, պիտի դատվեն, ու որպեսզի չդատվեն, ամեն ինչ կանեն, որ ընտրությունները կեղծեն, ու այս փաստարկն են ներկայացնում հանրությանը:

Ընտրությունները կեղծելու արհեստավարժության հասած «մասնագետները», որոնք դա հասցրել էին վիրտուոզ մակարդակի, այդպիսի կարծիք հայտնողների թիմերում են, և նրանց ձեռքում է լրատվական դաշտը, դատական համակարգը, ԿԸՀ-ն, ՏԻՄ-երում առ այսօր իրենց մարդիկ են, և այսքանն ունենալուց հետո եթե այդ մարդը, ով ուզում է իշխանության գալ ու մտավախություն ունի, որ իշխանությունը կկեղծի ընտրությունները, սա շահարկում է՝ քաղաքական նպատակներով: Հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պարամետրը, որպես քաղաքական դեմք, և «Իմ քայլը», որպես քաղաքական միավոր, դեռևս հանրային ընկալման մեջ գործում են, դրա համար անցել են այնպիսի հռետորաբանության, որ առավելագույնս վարկաբեկեն նրանց: Բայց այս մարտավարությունը սխալ էր, նրանց սպառնալիքները վախեցրին, և իրենց հանրահավաքներին մարդկանց թիվը պակասեց:

Կարծում եմ՝ ՔՊ-ն պետք է մտածի որպես կուսակցություն հանդես գալու մասին, ոչ թե որպես «Իմ քայլը» դաշինք:  Չկա քաղաքական ուժ, որ իշխանության ժամանակ վարկանիշի որոշակի անկում չի ունենում: Արտահերթ ընտրությունները ձեռնտու կլինեն առաջին հերթին իշխանությանը և գործող վարչապետին, որպեսզի կարողանա պահել սեփական թիմին և իշխանությունը: Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են:

– Տպավորություն կա, որ իշխանությունը խուսափում է այդ ստուգատեսից:

– Իշխանությունն ուզում է ամրագրել այն փաստը, որ այսօր կա, այսինքն՝ ուզում է ցույց տալ, որ արտահերթ ընտրություններ չեն լինում ոչ թե իր մեղքով, այլ այն ուժերի, որոնք կան խորհրդարանում, խնդիրը տեղափոխում է ընդդիմության դաշտ: Իշխանությունը պետք է համաձայնության գա ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հետ: Խնդիրը ես չեմ տեսնում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մեջ, որ չեն առաջադրվի, կարելի է տղամարդավարի պայմանավորվել և վստահել: Ընդդիմությանը պետք է դիտարկել ոչ թե որպես թշնամու, այլ որպես մրցակցի, որի հետ ծանր իրավիճակներում կարելի է նաև պայմանավորվել:

– Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես ազատվել պատերազմի շուրջ քաղաքական շահարկումներից: Եվ այդ շահարկումներն ինչքանո՞վ են խանգարում մեզ այս մթնոլորտում:

– Ես այն տեսակետին եմ, որ մեր ժողովրդի հիմնական դժբախտություններից մեկը եղել է այն, որ մենք պատերազմներից հետո սկսել ենք մեր մեջ դավաճաններ փնտրել: Վերջին ամիսներին հայկական բառապաշարի ամենագործածվող բառը «դավաճան»-ն է, առանց այդ բառի խոր իմաստն ու վիրավորանքը  հասկանալու: Եվ պատերազմից հետո ինքներս ընտրել ենք այդ դավաճաններին մեր միջից, հետո որոշում ենք կայացրել, թե դավաճանի հետ ինչ պետք է անել և փնտրել ենք դահիճի, ով որ դա պիտի անի, ու ասել ենք՝ վայ, չկա այդ մարդը, որ գնա դա իրագործի: Եվ այստեղ ավարտվում է պետությունը, սա տանում է քարե դար, ինչն անթույլատրելի է:

– Այսինքն՝ այդ սցենարը չաշխատեց:

– Այո՛, այդ սցենարը չաշխատեց, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, պետք է ասեմ, որ իրենք ոչ թե Նիկոլ Փաշինյանին են ծառայում, այլ ծառայում են պետականությանը: Եվ բարեբախտաբար, նաև մեր ժողովրդի գիտակցության արդյունքում է, որ Հայաստանում կրակոց չեղավ: Այս կարգի պարտություններից հետո նաև նման զարգացումներ էին հնարավոր: Եվ այն, որ կրակոց չի եղել, դա չի նշանակում, որ հետագայում էլ կրակոց չի լինի: Հետևաբար այս մարդկանց ծառայությունը, պետության հիմքն ու արմատները պահելուն ուղղված ծառայություն է, սեփական տունն ու սեփական երեխաներին պահելու ծառայություն է, և այս մարդիկ այս տրամաբանությամբ ու այս մտայնությամբ պետք է իրենց գործն անեն և անում են: Եվ ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ իրենց գործը տեսնող, հարգող ու գնահատողներ կան:

– Այդ դեպքում ի՞նչ էր նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցածը. երկու մոտեցում կա՝ կա՛մ որպես զանգվածային անկարգություն են որակում, կա՛մ համարում են հեղաշրջման փորձ: Դուք ո՞ր տեսակետին եք հակված:

– Իմ կարծիքով՝ դա մտածված հեղաշրջման փորձ էր, որին միացան որոշակի զանգվածներ՝ առանց մտածելու, որ այդտեղ պլանավորում կար և կային պատասխանատուներ: Դա ակնհայտ էր: Ակնհայտ էր նաև, որ եթե Նիկոլ Փաշինյանը իր կաբինետում լիներ…

– Այսինքն՝ անգամ եղել են մարդիկ, որոնք տեղյակ չե՞ն եղել, թե ուր է տանում այդ ամենը:

– Իհարկե, բնականաբար, նման պարտությունից հետո առավել ևս այն մարդիկ, ովքեր զոհեր ունեն, ովքեր իրենց կյանքը նվիրել են արցախյան ազատամարտին ու այդքան օր հետո այդ պայմանագրի նվաստացուցիչ կետերը կարդալով՝ չէին գալու կառավարության շենքի դիմաց շնորհակալություն հայտնելու կամ ծաղկեպսակ դնելու, պիտի բողոքեին: Այդ զայրույթը կողքից ուղղորդողներ եղան՝ իրենց ակնկալած նպատակների համար: Այսինքն՝ ակնհայտ է, որ որոշակի խմբեր ինչ-որ կենտրոններից կազմակերպված են շարժվել: Եվ այս առումով ԱԱԾ-ում և ոստիկանությունում, կարծում եմ, խնդիրներ չպետք է առաջանան դրանք հաստատելու համար: Այլ հարց է, որ դատական համակարգը, դատախազությունը, քննչական մարմինները վատ են աշխատում, և ինձ համար պարզ է, որ այսօրվա  դատավորները ոչ միայն անկախ չեն, այլ սպասարկում են նախկին իշխանություններին: Բայց ես կուզենայի, որ այս դատավորները, որոնք ազատ են արձակում այն մարդկանց, ովքեր բռնության կոչեր են անում, հասկանան, որ վտանգ են ստեղծում նաև իրենց երեխաների ու թոռների համար: Այդ դատավորները պետք է հիշեն, որ այս երկրում Հոկտեմբերի 27 է եղել: Իսկ մեր քաղաքական գործիչների թիվ մեկ խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել, որ չուրախացնենք թշնամուն, որ ներքին թշնամի չփնտրենք, իշխանություններից պահանջենք արտահերթ ընտրություններ, միահամուռ գնանք ընտրությունների: Իշխանությունները ընտրությունները կեղծելու մտադրություն չունեն, որ ունենան էլ, չեն կարող: Շատ կարևոր է խորհրդարանական ընդդիմության դերը, շատ կուզենամ, որ Մարուքյանը և Ծառուկյանը կարողանան վարչապետի հետ ընդհանուր հայտարարի գալ և, առանց Սահմանադրությունը խախտելու, ԱԺ-ն լուծարելու հնարավորություն ստեղծվի՝ ի շահ մեր ժողովրդի: Դա պետք է անեն երկրի, պետության համար: Խնդիրն այն է, որ հետո դու քեզ հարց ես տալու՝ ի՞նչ արեցի, որ այս դժվարին պահին երկրում առաջացած խնդիրը լուծվի ու արյունահեղություն չլինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում