Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Տեխնիկական սխա՞լ, թե՞ ժողովրդագրական աղետ. 2020-ին ՀՀ 9 մարզերում ծնունդների թիվը նվազել է 15-20 տոկոսով

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի ժողովրդագրական պատկերը, ըստ որի՝ Հայաստանի բոլոր մարզերում ծնունդների թվի խայտառակ անկում է գրանցվել։ Ծնունդների թիվը առանձին մարզերում նվազել է 15-20 տոկոսով։ Արարատի մարզում ծնունդների բացարձակ թվի անկումը կազմել է 20.5 տոկոս, Արմավիրում՝ 19.5 տոկոս, Վայոց ձորում՝ 14 տոկոս, Տավուշում՝ 11 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 8.5 տոկոս, Կոտայքում՝ 9.1 տոկոս։ Այսինքն՝ Հայաստանում ծնունդների անկում է գրանցվել։ 2020 թվականին միայն Երևանում է ծնունդների թիվը աճել, այն էլ 18 տոկոսով։ 1.5 տոկոսով աճ է գրանցվել մեկ էլ Լոռու մարզում։ Մնացած 9 մարզերում ծնունդների անկում է։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքերով՝ ժողովրդագրության մեջ նման անկումներ չեն լինում, կամ շատ քիչ են արձանագրվում։ Ըստ Մարկոսյանի՝ նման անկում կարող էր լինել, եթե այդ մարզերից լուրջ արտահոսք եղած լինի, որն էլ մեկ տարվա մեջ քիչ հավանական է։ Կամ էլ տվյալների մուտքագրման մեջ կարող է տեխնիկական սխալ լինել։ Ուշագրավ է նաև, որ այն մարզերը, որոնք ժողովրդագրական տեսանկյունից բարվոք մարզեր են համարվում, այնտեղ ծնունդների անկումը 2020-ին ավելի շատ է եղել՝ ընդհուպ 20.5 տոկոս։ «Խնդիրն այն է, որ հենց երևանամերձ մարզերն են ամենամեծ անկումը գրանցել, որոնցում միշտ ավելի բարվոք վիճակ է գրանցվել, քան Շիրակում, կամ Սյունիքում, որտեղ նախորդ տարիներին անկումն ավելի մեծ է եղել»,- ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ խիստ տարօրինակ է նաև Երևանում ծնունդների թվի 15 տոկոս աճը, քանի որ հնարավոր չէ, որ որևէ բնակավայրում առանց լուրջ հիմքերի ծնունդների նման բարձր աճ գրանցվի։ Իսկ Երևանում 2020-ին, 2019 թվականի համեմատ, երբ բոլոր մարզերում շատ մեծ անկում է գրանցվել, 2458-ով ավելի ծնունդներ են եղել։

Նախորդ տարի՝ 2020-ին կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք նաև մահացության մեծ աճ՝ մոտ 9200 մահ։ Դրա հետևանքով ՀՀ բոլոր մարզերում ունեցել ենք դեպոպուլյացիա։ Այսինքն՝ բացառությամբ Երևան քաղաքի, բոլոր մարզերը տարին փակել են բնական հավելաճի բացասական ցուցանիշով։ Մարկոսյանի խոսքերով՝ մահերի դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Եղել է կորոնավիրուս և պատերազմ, իսկ ծնունդների նման անկումը մասնագիտականորեն դիտարկելիս շատ արտառոց, շատ հազվադեպ հանդիպող երևույթ է։ Կորոնավիրուսը չէր կարող ազդել 2020 թվականի ծնունդների թվի նվազման վրա, որովհետև, երբ որ կորոնավիրուսը սկսվեց մարտ-ապրիլ ամիսներին՝ 2020-ի ծնունդներն արդեն ձևավորված էին տարվա վերջի կտրվածքով։ Իսկ նախորդ տարի 2020 թվականի համար սպասումները դրական էին։ Հետևաբար, այս վիճակագրությունը կարող է տեխնիկական սխալի հետևանք լինել, բայց դա էլ է քիչ հավանական, քանի որ, եթե անգամ մարզի բնակիչը ծննդաբերում է Երևանում, ապա երեխան գրանցվում է ոչ թե Երևանում, այլ այն մարզում, որտեղ գրանցված է։ Այսինքն՝ ըստ բնակչության վայրի։ «Հետևաբար, այս մասով էլ շեղում չէր կարող լինել։ Հետևաբար, նման լուրջ անկումը շատ-շատ լուրջ է և եթե իրականությանը համապատասխանում է, ապա պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Կրկնում եմ, կամ մեր մարզերից շատ մեծ արտահոսք է եղել։ Ընդ որում՝ ես խոսում եմ ոչ թե արտագաղթի արտաքին հոսքի մասին, այլև ներքին տեղաշարժերի մասին, որը նույնպես վտանգավոր է»,- ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ նախորդ տարի Երևանի մշտական բնակչությունը 8000-ով ավելացել է, իսկ Սյունիքի մարզում մեկ տարվա մեջ բնակչությունը նվազել է 1400-ով։

Ժողովրդագրագետի խոսքերով՝ սա փակ սահմանների հետևանք է, որի պատճառով էլ ակտիվացել են ներքին տեղաշարժերը, որոնք ևս չեն նպաստում տարածքների համաչափ զարգացմանը։ «Այս պարագայում, երբ մենք ունենք անվտանգային լուրջ խնդիրներ, մարզերի դատարկումը, հատկապես սահմանամերձ մարզերի դատարկումը շատ լուրջ խնդիր է։ Այստեղ շատ լուրջ մոտեցումներ են պետք հասկանալու համար, թե ինչ է կատարվում, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն գոնե դրա դեմն առնելու համար։ Պետք է ասեմ, որ դա հեշտ չի լինելու, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում երկրի ներսում։ Առկա վատ վիճակին գումարվում են անվտանգային, սոցիալ- տնտեսական բարդ խնդիրները։ Այնպես որ, մեծ պրոբլեմի առաջ ենք։ Պետական մակարդակով խնդրին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։ Մի բան հստակ է՝ մենք մուտք ենք գործում ժողովրդագրական տեսանկյունից շատ վտանգավոր շրջան»,- եզրափակեց Մարկոսյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում