Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
«Արդարացի՞ եք համարում, որ հարկատուները պետք է վճարեն պետական պաշտոնյաների, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչների հանցավոր կամ միգուցե անմեղ, բայց սխալ որոշումների համար»,- թեկնածուին հարցրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և հիշեցրեց «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ի վճիռը, որով ՀՀ-ն պետք է քաղաքացուն վճարի 1 մլն եվրոյից ավելի գումար:
Թեկնածուի պատասխանից հետո պատգամավորն ասաց. «Տիկին Թադևոսյան, դուք հմտորեն խուսանավում եք հարցի ուղիղ պատասխանից, բայց դուք այլևս Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու եք»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































