Saturday, 11 07 2026
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար

Հայաստանը սպասում է հրաշքի՞

Անցնող տարիների կամ տասնամյակի ընթացքում, տեղեկատվական տեխնոլոգիաների գեներացմանը զուգահեռ, հայաստանյան հանրության մոտ գեներացվել է նաև մտայնություն, որ մենք ունենք ամենակարող գիտական պոտենցիալ, ինչին խանգարել է միայն կոռումպացված կամ անտարբեր իշխանությունը, այլապես Հայաստանը մեկ-երկու քայլով կդառնար ռազմարդյունաբերական և գիտական կենտրոն: Ընդ որում, այդ պնդումները երբեմն արվել են միանգամայն անկեղծ, իսկ երբեմն էլ պարզապես տարբեր՝ մանր ու մեծ շահադիտությամբ:

Գործնականում, սակայն, պետք է արձանագրել մի պարզ բան, որ գիտական, զարգացած, բարձրտեխնոլոգիական ռազմարդյունաբերությունը ոչ թե մեկ, երկու, երեք, այլ մի քանի տարիների, հաճախ տասնամյակների հարց է: Իհարկե, մենք չունենք այժմ սպասելու ժամանակ, սակայն պետք է նաև հասկանալ, թե ինչ ունենք և ինչի կարող ենք հասնել այս կամ այն հանգրվանում, այսքան կամ այնքան տարի հետո: Այո, մենք բաց ենք թողել կարևոր, կենսականորեն կարևոր ժամանակ: Անկախությունից, Արցախի առաջին պատերազմում հաղթանակից հետո մենք անկախ պետականության երկրորդ և երրորդ տասնամյակների շեմին պետք է լինեինք որակապես տարբեր ռազմարդյունաբերական և գիտատեխնոլոգիական կոմունիկացիայի հանգրվաններում: Մենք պետք է տասնամյակ առ տասնամյակ, հնգամյակ առ հնգամյակ զգայինք տարբերությունն ու աճի որակը, և երրորդ տասնամյակի շեմին մենք պարտադրված հինգերորդ սերնդի պատերազմում կլինեին բացարձակապես այլ դիմադրունակության մակարդակում, քան էինք: Սակայն այժմ արդեն դրա ժամանակը չէ՝ թե ինչու չեղավ այդպես: Հիմա ժամանակ չկա ուղղակի խորհելու և գործելու, թե ինչ է պետք անել, որ այլևս չկորցնենք ժամանակ, ինչի հետևանքով չունենանք մարդկային ու տարածական կորուստներ, այլ ունենանք անվտանգային նոր մակարդակ և ձեռքբերումներ: Բայց հենց դրա համար է նաև, որ պետք է խորհենք ոչ թե իռացիոնալ, չափազանցված, հաճախ սնապարծ չափումներով և սպասենք հրաշքի, այլ պատրաստ լինենք համառ և բավականին դժվարին պայքարի, քանի որ այն ենթադրելու է դիմադրունակություն նաև քաղաքական, աշխարհաքաղաքական իմաստով:

Այսօր հաճախ է խոսվում Իսրայելի ռազմարդյունաբերական, գիտատեխնոլոգիական ձեռքբերումների մասին՝ արձանագրելով, թե համարժեք իրավիճակներում և մարտահրավերների առաջ գտնվող պետություններ ու ժողովուրդներ ենք: Իրականում համարժեք ենք առաջին հայացքից: Խորքային, իրական քաղաքականության առումով շատ կարևոր է արձանագրել մի բան, որ Իսրայելի դաշնակիցը ԱՄՆ-ն է, իսկ Հայաստանինը՝ Ռուսաստանը, ռազմարդյունաբերության, գիտության, ընդհանրապես կառավարման որակներով և աշխարհաքաղաքական կշիռներով բացարձակապես տարբեր տերություններ: Եվ, եթե ԱՄՆ-ն տարիների ընթացքում փորձել է նպաստել դաշնակից Իսրայելի տեխնոլոգիական, գիտատար ռազմարդյունաբերության զարգացմանը, այլ ոչ թե խանգարել՝ ելնելով մի շարք ռազմավարական չափումներից, ապա Հայաստանի դաշնակցի պարագայում մենք ունեցել ենք բոլորովին այլ պատկեր: Թե ինչու, առանձին խոսակցության նյութ է, սակայն սա, թերևս, կարևորագույն հանգամանքն է, որը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի գիտատար ռազմաարդյունաբերության զարգացման հեռանկարի տեսանկյունից: Դա մի ոլորտ և հարթություն է, որտեղ գիտությանը և գիտական մտքին որպես առանցքային գործոն հավասարապես ուղեկցում է աշխարհաքաղաքականությունը, դրանից բխող ֆինանսական և տեխնոլոգիական հոսքերով: Իսկ այդտեղ հրաշքներ իսկապես չեն լինում, լինում է դաժան մրցակցություն, որը հաղթահարելու համար Հայաստանին պետք է արդեն քաղաքական-դիվանագիտական մեծ միտք ու կարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում