Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ «Պատրոն Դավոյի» մեղադրանքը հերթական շոուն է, որի ավարտը չի լինելու, ինչպես շատ քրգործերով։ Նշում է՝ սրանով փորձում են հանրության ուշադրությունը շեղել իրական պատասխանատուներից։
Հիշեցնենք՝ այսօր բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը՝ հայտնի նաեւ «Պատրոն Դավո» մականունով՝ ՀՀ-ին վատ տեսակի հրանոթի կրակոցներ մատակարարելու կազմակերպումն իրականացնելու համար: Պարզվել է՝ այդ գլխիկները չեն եղել այն, ինչ նախատեսվել է պայմանագրով եւ ի զորու չեն եղել լուծել մարտական խնդիրներ: Այսպիսով՝ Պատրոն Դավոն ավելի հին արտադրության կրակոցներ է մատակարարել եւ խաբեությամբ հափշտակել 1 մլն դոլար։










































