Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ռուսաստանը մերժեց Ալիևին. Ռուսաստանն ունի Հայաստանի կարիքը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի հարցը երբեք չի ենթարկվել կասկածի որևէ քննարկման ժամանակ և, ըստ այդմ, չկա որևէ պատճառ, որ հայ պաշտոնյաները չայցելեն Արցախ: Ըստ նրա, դրա համար էլ կա Լաչինի միջանցքի ապահովման հանգամանքը, և բոլորը արտահայտվել են դրա կողմ: Սերգեյ Լավրովն, ըստ էության, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, պատասխանել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաների Արցախ այցերը անօրինական են և դրանք շարունակվելու դեպքում Բաքվի արձագանքը կլինի ավելի կոշտ: Ռուսաստանը, փաստորեն, Բաքվին պատասխանել է դիվանագիտական կոշտությամբ, ըստ էության, խորքային առումով հիանալի պատկերացնելով խնդիրը: Այդ մասին մենք խոսել էինք օրեր առաջ, որ Հայաստանն ու Արցախը կտրելու ռազմավարություն հետապնդելով, Ալիևը և Էրդողանն, ըստ էության, իրականացնում են Ռուսաստանի՝ արցախյան ներկայությունը իրավա-քաղաքական և դիվանագիտական մակարդակում ապալեգիտիմացնելու, այլ կերպ ասած, նաև Ռուսաստանի ոտքը Արցախից կտրելու ռազմավարություն:

Հայաստանի ու Արցախի կապը կտրելն, ըստ էության, նշանակելու է հենց դա՝ Արցախում նաև Ռուսաստանի ապալեգիտիմացում: Այդ ռազմավարությունը մաս է հայտարարությունների, որ Ալիևն անում է հակամարտությունը կարգավորված լինելու վերաբերյալ: Ակնառու է, որ հայտարարելով այդ մասին, նա հեռանկարում հող է նախապատրաստում հենց Ռուսաստանի ներկայությունն ապալեգիտիմացնելու համար՝ եթե չկա հակամարտություն, ապա էլ ինչո՞ւ է Ռուսաստանն Արցախում: Հետևաբար, Հայաստան-Արցախ կապը էական նշանակություն ունի Մոսկվայի համար: Իհարկե, ակնառու է նաև, որ Ռուսաստանն աշխատելու է Արցախում ուղիղ ազդեցության աստիճանը ընդլայնելու և խորացնելու համար, և դա բխում է նաև նոր իրողություններից, սակայն առնվազն տեսանելի ապագայի հեռանկարով Հայաստան-Արցախ կապի ապահովումը Ռուսաստանի համար ապահովում է Արցախում իր ներկայության ռազմա-քաղաքական լեգիտիմությունը, նաև իրավա-քաղաքական համատեքստի առումով: Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը այդ իմաստով մերժողական պատասխան է Ալիևին, ինչը, սակայն, ամենևին չպետք է հանգստացնող կամ փափուկ բարձի դեր խաղա Հայաստանի համար, որովհետև մշտապես պետք է աչքի առաջ ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի՝ Բաքվի միջոցով կամ առանց դրա պայմանավորվելու հավանականությունը, ըստ այդմ՝ Հայաստան-Արցախ կապի համար աշխատելով Մոսկվայի հետ, Երևանը պետք է հնարավորինս արագ փորձի ձևավորել աշխատանքային այլընտրանքներ այն պահի համար, երբ Մոսկվան ինքը դադարեցնի աշխատանքը: Ավելին, հենց այլընտրանքները կապահովեն, որ Մոսկվան Հայաստան-Արցախ կապի հարցում չդադարի ունենալ դրա կարիքն ու Հայաստանի հետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում