Tuesday, 28 05 2024
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանում թափանցիկ չէ. Պետք է պարզել՝ մեր ազգային հարստությունը ուր է գնում

Հայաստանի խորհրդարանում մետաղական հանքարդյունաբերության հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը 1.5 տարվա ուսումնասիրությունից հետո մի քանի էջից բաղկացած զեկույց  է հրապարակել, որից պարզ է դառնում, որ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկով, չի կարողացել պարզել հանքարդյունաբերական ընկերությունների ներգրաված ներդրումների ծավալներն ու ուղղությունները, չի կարողացել ստուգել հաշվետվությունների ճշգրտությունը, հանքանյութի արտահանումից ստացված գումարների մասին տվյալները և այլն։ Հանքարդյունաբերող ընկերությունները մեծ մասամբ հրաժարվել են տվյալներ տրամադրել պատգամավորներին։

Հանձնաժողովի նիստերին մի քանի անգամ մասնակցած իրավաբան-բնապահպան Նազելի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նման աշխատանքը լավագույն ցուցիչն է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում թափանցիկ չէ:

«Պարզվել է, որ հանքարդյունահանողների մեծ մասը շահութահարկ վճարող չեն, այսինքն՝ վնասով են աշխատում։ Քննարկումների ընթացքի տվյալներով՝ դա է պարզվել։ Այսինքն՝ միֆ է այն, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմքն է, առանց հանքարդյունահանման մեր տնտեսությունը կփլուզվի, իսկ մենք կկանգնենք աղքատության եզրին։ Համենայնդեպս, դա հիմնավորվել է հանձնաժողովի աշխատանքով։ Անգամ վիճակագրական տվյալներով՝ մեր ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերությունը կազմում է 2.8 տոկոս։ Իսկ եթե ԱԺ պատգամավորներին չեն պատասխանում, տվյալներ չեն տրամադրում, ապա դա արդեն թափանցիկության պակասի մասին է խոսում։ Անգամ հանձնաժողով հրավիրված պաշտոնյաները չեն եկել, պետական մարմիններից տվյալներ չեն տրամադրվել։ Սա է պատկերը»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է  կոնկրետ Ամուլսարին, ապա, Վարդանյանի խոսքով, հանձնաժողովն ուսումնասիրել է հանքավայրի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման, նշել, որ այդ տարածքում կան մոտ երկու տասնյակ պատմամշակութային օբյեկտներ, և դրանք հանդիսանում են կոնվենցիայի ներքո պաշտպանության օբյեկտ: Մենք հնարավորություն ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով դիմելու կոնվենցիայի քարտուղարությանը՝ ժառանգության կենտրոն, որպեսզի նրանք ընթացք տան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների խախտմանը։ «Չգիտեմ՝ այդ գործընթացը արվել է, թե ոչ։ Հավանաբար չի արվել, բայց բավականին աշխատանք կատարվել է  հանձնաժողովի շրջանակներում։ Կոնկրետ պարզվել է, որ Հայաստանում հանքարդյունաբերության վիճակն ընդհանուր առմամբ այնքան էլ հուսալի, արդյունավետ ու թափանցիկ չէ»,- ասաց Վարդանյանը։

Մեր հարցին՝ իրականո՞ւմ այդպես է, իրականում Հայաստանում հանքերը աշխատում են վնասո՞վ, բնապահպանը պատասխանեց. «Հանքը չի կարող վնասով աշխատել։ Եթե վնասով է աշխատում, այդ դեպքում ինչու է աշխատում և վնասում հա՛մ բնությունը, հա՛մ մարդկանց առողջությունը։ Հանքարդյունահանումը իրականացնում են այն տրամաբանությամբ, որ այն շահույթներ բերի պետությանը, ժողովրդին։ Հիմա եթե հանքը վնասով է աշխատում, ապա դրա շահագործումը պետք է արգելվի։ Դա վերաբերում է բոլոր հանքերին, քանի որ այդ հանքերի տարածքները մենք անվերադարձ կորցնում ենք։ Դրանք պոչամբարների են վերածվում, տարիներ շարունակ վնասում են բնությունը, ջրային ռեսուրսները։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք շահույթ են ցույց տալիս, պետք է դրանց մոտ լուրջ ուսումնասիրություն կատարվի ու պարզվի, թե իրականում նրանք որքան շահույթ են ստանում և որքան հարկ  են վճարում, քանի որ մենք ունենք տեղեկատվություն, որ որոշ հանքերում ավելի շատ հանքաքար է արդյունահանվում, քան դրա դիմաց հարկ է վճարվում։ Պետք է վերահսկվի, որ հանքերը ռեալ հարկեր վճարեն, ինչը չի արվում»: Բնապահպանը հավելեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը դրա վառ օրինակն է, երբ հարակից համայնքները արդեն քայքայվում են, 700 հեկտարից ավելի անտառ ոչնչացվեց։

Նազելի Վարդանյանն ասաց, որ կսպասի՝ մինչև եզրակացությունը հրապարակվի, ապա  նոր միայն կետերով կանցնի։ Եթե իսկապես պարզվի, որ հանձնաժողովին չի հաջողվել  տվյալներ պարզել, ապա դա մտահոգությունների տեղիք է տալիս, որ ամբողջ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է վերանայվի, վերահսկվի, որպեսզի հասկանալի դառնա, թե մեր ազգային հարստությունը ուր է գնում. «Հանքարդյունաբերությունը մեր երկրի անվտանգության համար ընդունելի զարգացման ճյուղ չէ, և կամաց-կամաց պետք է դրանից հրաժարվել կամ ազգայնացնել, լուրջ հսկողություն սահմանել»։

Նազելի Վարդանյանը, անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությանը, նկատեց, որ այն նիստերին, որոնց ինքը մասնակցել է ու տվյալներ է ներկայացրել, հանձնաժողովի անդամ պատգամավորների մոտ ակտիվություն և հետաքրքրվածություն չի նկատվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում