Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները հունվարի 10-ին Երևան-Դուբայ չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման են ենթարկել Գուրդև Դ.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 9-ից Բելգիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: Ոստիկանության տեղեկացմամբ՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն: