Տնտեսական իրավիճակը ԱՄՆ-ում բարձրացրել է նավթի գինը միջազգային շուկաներում: Նախ հայտնվել են զբաղվածության մասին ցուցանիշները, որոնք կանխատեսածից ցածր են եղել, ապա հայտնի է դարձել, որ նավթի և բենզինի պաշարները ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում զգալի կրճատվել են:
IСE Futures Europe էլեկտրոնային առևտրային բորսայում նոյեմբերի 24-ին Brent մակնիշի նավթն աճել է $2,59-ով` օրվա վերջում կազմելով $85,84 մեկ բարելի դիմաց:
NYMEX նյույորքյան բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նավթի գներն աճել են $2,61-ով` կազմելով $83,86 մեկ բարելի դիմաց: